ԱՎԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆԻ


Ծնվել է 1912թ. նախկին Դարալագյազ գավառի Քեշիշքենդ գյուղում: Տարրական Կրթությունը ստացել է գյուղում: Աշխատել է ճանապարհաշինարար: 1941թ. մայիսի 16-ին զինկոմիսարիատի կողմից գործուղվել է Հոկտեմբերյանի շրջանի /այժմ Արմավիր/ Մարգարա գյուղը, որտեղ պատրաստում էին հրամանատարներ:

Հայկական 7-րդ դիվիզիան 1941թ. օգոստոսի 25-ին անցնելով Իրանի պետական սահմանը և մեկ ամիս Թավրիզում մնալուց հետո 1941թ. սեպտեմբերի 23-ին տեղափոխվում է ռազմաճակատ, մասնակցում Խարկովի, Բելգորոդի, Վորոնեժի համար մղվող մարտերին: 1943թ. հունվարի 27-ից դիվիզիան մասնակցում է Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը: Աշոտ Ավագյանը մասնակցում է Դոնի ափին Կլետսկի, Կալաչի համար մղվող ծանր մարտերին:

Թշնամին անընդհատ գնդակոծում էր դիրքերը, երկնքից կրակ էին թափում թշնամու ռմբակոծիչները: Աշոտ Ավագյանը մասնակցել է հունվարի 27-ին ուժեղ հակագրոհին մինչև թշնամու շրջապատումն ու ջախջախումը: Այնուհետև դիվիզիան տեղափոխվել է Կուրսկ և մասնակցել Կուրսկի աղեղի մարտերին:

1943թ. հունիսի 11-ին խիզախ մարտիկը ծանր վիրավորվել է և երկար բուժվել հոսպիտալում, որպես պատերազմի հաշմանդամ ազատվել ծառայությունից:

1943թ. վերադարձել է հայրենիք:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով, ՚Ստալինգրադի պաշտպանությանՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: