ԿԻՐԱԿՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԵՏԱՔՍՅԱՆ


(ԿԻՐԻԼ ԻՎԱՆՈՎԻՉ ՇՉՈԼԿԻՆ)

Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանը ծնվել է 1911թ. մայիսի 23-ին Ղրիմի Կարասու-բազար քաղաքում, բացառապես հայաստանաբնակ թաղամասում հայազգի Հովհաննեսի ընտանիքում: Կնքվել է Սուրբ Խաչ եկեղեցում, անվանակոչվելԳողթնեցի իր մեծ պապի` Կիրակոսի անունով: Պապը, տատը, հայրը հայեր էին, ապրել են Կարսու-բազար (Բելոգորսկ) քաղաքում:

Հայ վաճառականներն ու արդյունաբերողներն առաջիններն էին, որ մետաքս են բերել Ռուսաստանի հարավային շրջանները: Ղրիմի հայերով բնակեցված քաղաքներում հայերը բազմապիսի ու լայն գործարքներ էին կատարում, զբաղվում գլխավորապես մետաքսի առևտրով:

Հայ վաճառականները Ղրիմի մշտական հյուրերն էին: Գողթնեցի վաճառականների թիվը Կաֆայում այնքան մեծ էր, որ նրանք մի քանի հյուրանոցներ էին զբաղեցրել (քաղված է ՚Հայ ժողովրդի պատմությունՙ, հատոր 4, էջ 35-1 և Զ. Գրիգորյանի ՚Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունըՙ գրքից):

Կիրակոս Մետաքսյանի պապը նույնպես զբաղվել է մետաքսի ներմուծմամբ: Մետաքսյան ազգանունը հավանաբար դրանից էլ առաջացել է: Այդ ազգանունով է կոչվել նաև 1885թ. պատերազմի հանրահայտ հերոս, գեներալ-լեյտենանտ Բեյբութ  Շելկովնիկովը:

Կիրակոս Մետաքսյանի հայրը` Հովհաննես Կիրակոսի Մետաքսյանը, 1924թ. հիվանդացել է (հավանաբար այլ քաղաքում) և խնդրել իրեն տեղափոխել ծննդավայր` Կարսու-բազար: 1925թ. մահացել է և թաղվել հայկական եկեղեցու կողմից ու հայկական սովորույթներով:

Հոր մահից հետո Կիրակոս Մետաքսյանը աշխատանքի է տեղավորվել պետական տնտեսությունում և միաժամանակ սովորել ու ավարտել է միջնակարգ դպրոցը:1928թ.  ընդունվել է Ղրիմի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-տեխնիկական բաժանմունքը: Այնուհետև մեկնում է Լենինգրադ, շարունակում ուսումը քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: Այստեղ ուսումնասիրվող գիտական թեմաներից Կ.Մետաքսյանը նախընտրում է այրման ուսումնասիրությունը:

Հետազոտությունների ընթացքում լաբորատորիայում ձեռնարկվում է փորձարկումներ, կատարում ճշգրիտ հաշվարկումներ, ականատես լինում պայթյունների, հափշտակված դիտում գրավիչ ռեակցիաները: Նոր էր սկսվել այրման ուսումնասիրությունները, այնինչ արտասահմանում տասնյակ տարիների փորձ էր կուտակվել: Երիտասարդ հետախուզող գիտնական Կ.Մետաքսյանը դետանացիայի կլասիկ տեսության մեջ քննադատաբար բացահայտեց սխալներ և գիտական աշխարհին հայտնի դարձավ Շչոլկին Կիրիլ Իվանովիչ անվամբ: Նա փորձեր էր կատարում նոր, իրենց նախատիպը չունեցող ինքնուրույն մեթոդներով և մեծ ճշգրտությամբ: Այն իր վրա սևեռեց խորհրդային և արտասահմանյան մասնագետների ուշադրությունը: Մետաքսյան-Շչոլկինով հետաքրքրվեց Կուրչատովը, երբ 1938թ. նրան շնորհվեց ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական սատիճան:

Մետաքսյան-Շչոլկինը 1940թ. ինստիտուտի դոկտորանտուրայում էր: 1941թ. հունիսի 22-ին սկսեց Հայրենական մեծ պատերազմը, հենց առաջին օրերին նա կամավոր մեկնեց ռազմաճակատ, սակայն մի քանի ամսից հետո ետ կանչվեց: Նրան ուղարկեցին Կազան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Նրա կատարած փորձերը հույժ կարևոր և հրատապ էին ռազմական արդյունաբերության համար: Պատերազմական պայմաններում Մետաքսյան-Շչոլկինը զբաղվում էր ամենաժամանակակից` այրման ու պայթյունի ֆիզիկայով, նրա փորձերը դարձան վճռորոշ ԽՍՀՄ-ում միջուկային զենքի ստեղծման գործում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում միջուկային զենքի նախապատրաստություններ էին գնում: ԽՍՀՄ-ում նույնպես սկսվել էր աշխատանքներ այդ ուղղությամբ: Ակադեմիկոս Ա. Ալիխանովը ԽՍՀՄ ուրանային նախագծի, միջուկային ռումբի գիտական հիմքերի մշակման ղեկավարն էր: Կուրչատովի հետ միասին ստեղծեց առաջին ցիկլոտրոնը: Արագածում ուսումնասիրվում էր տիեզերական ճառագայթների կազմում պրոտոնների գոյության հարցերը: Միջուկային զենքի նախապատրաստման նպատակով 1942 թ. Ա. Ալիխանովը հետ կանչվեց Մոսկվա և 1943թ. սկզբին նրան ուղարկեցին ՚Օբյեկտՙ /Ուրալ/: 1945 թ. Ա. Ալիխանովը ստեղծեց նոր լաբորատորիա: Նրա ղեկավարությամբ լաբորատորիան իրականացրեց ջրի դանդաղեցուցիչով աշխատող ռեակտորի կառուցումը, ստացվեց գիտական նոր արդյունքներ: Այդ ժամանակ ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման ինտենսիվ աշխատանքներ էին գնում: 1945թ. օգոստոս: ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Նագասակի և Հերոսիմա քաղաքների վրա ատոմային ռմբակոծումից հետո ԽՍՀՄ-ում արագացվեց ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները: Կազմվեց հատուկ ատոմային կոմիտե և գիտական խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին ակադեմիկոսներ Ա. Իոֆֆեն, Ի. Կուրչատովը, Պ. Կապիցան, Ա. Ալիխանովը, գիտ խորհրդի նախագահ` Բ. Վաննիկովը: Կուրչատովի պահանջով Մետաքսյան-Շչոլկինը ՚Օբյեկտումՙ զբաղվում էր ատոմային ռումբի աշխատանքներով:

1946թ. Շչոլկինը փայլուն կերպով պաշտպանեց դոկտորական թեզը: ՚Օբյեկտիՙ գլխավոր ուժերն էին Զելդովիչը, Շչոլկինը, Ս. Գ. Քոչարյանիցը, Դ. Ա. Ֆիշմանը, Ե. Ա. Նեգինը, Պ. Ն. Ֆլերովը: ՚Օբյեկտըՙ (՚Արզամաս 16ՙ) ղեկավարում էր Ն. Ա. Պետրովը և ՚Օբյեկտիՙ տնտեսության գծով Խ. Կոստանդյանը: Այդ կառուցվածքում Շչոլկինը գիտահետազոտական սեկտորի ղեկավարը և գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալն էր, Ս. Գ. Քոչարյանցը` ռումբի ավտոմատիկայի սիստեմի մշակման ղեկավարը:

1949թ. օգոստոսի 29-ին նշանակվել էր ատոմային ռումբի փորձարկումը Սեմիպալատինսկի զինափորձարանում: Օրը ամպամած էր: Վերելակով լիցքի բարձրացումը աշտարակ և դետոնատորի պատիճներով լիցքավորման ամբողջ գործողությունը ղեկավարում էր Շչոլկինը, վերահսկում էին Ա. Զավինյագինը և Ա. Ալիխանովը: Նախապատրաստությունը ավարտելուց հետո վայրեէջքի աշտարակի հրապարակից ամենավերջինը իջնում է Շչոկինը ու փորձարկումը պատրաստ լինելու մասին զեկուցում Կուրչատովին: Եվ մի քանի րոպե հետո փայլատակեց կայծակը, միլիոնավոր ջերմաստիճանի շիկացած գազը ուժգնորեն ոչնչացրեց շրջապատում եղած ամեն ինչ:

Փորձարկման հաջողությունը անսահման հիացմունք առաջացրեց բոլորի մեջ: Այդ պահին պետական հանձնաժողովի նախագահի պահանջով Կուրչատովը հայտարարեց. ՚Կնքահայրը Շչոլկինն էՙ և ատոմային առաջին ռումբի փորձարկումը կրեց Շչոլկինի անունը: Շչոլկինին շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Խորհրդային զինված ուժերի սպառազինման մեջ ներ դրած ավիառումբի համար 1951թ. 2-րդ անգամ Շչոլկինին շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: 1955թ. կազմակերպվեց ՚Արզումաս-16ՙ-ի կրկնորինակը` ՚Չելյաբինսկ-70ՙ, որի գիտական ղեկավարը և գլխավոր կոնստրուկտորը դարձավ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը, իսկ ՚Արզումաս-16ՙ-իգլխավոր կոնստրուկտորը և գլխավոր ղեկավարը` Ս. Գ. Քոչարյանցը:

Այնուհետև մինչև 1958թ. մեծ աշխատանքներ ծավալվեց և ՚Արզամաս-16-իՙ կողմից ստեղծվեց առաջին ջրածնային ռումբը:

1958թ. սեպտեմբերի 12-ին ջրածնային ռումբի փորձարկումից հետո Շչոլկինը երրորդ անգամ արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մետաքսյան-Շչոլկինը երկու անգամ ստացել էր պետական մրցանակ և մեկ անգամ Լենինի անվան մրցանալ: 1958թ. Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Մետաքսյանը ծածկաբար եղել է Թբիլիսիում և ՀՀ Գավառում:

1960թ. Մետաքսյան-Շչոլկինի առողջությունը վատթարացավ  (1957թ. նրա մեջ սկսել էր երևալ հիվանդության նշաններ): Նա վերադարձավ Մոսկվա` նախկին ծառայության վայրը` քիմիայի ֆիզիկայի ինստիտուտ, հրապարակեց մի շարք գիտական ծավալուն հոդվածներ ու գրքեր` ՚Գազային դետոնացիայի սահմաններում սպինի մասինՙ (ՅՈՒ Կ. Տրուշինի հետ համատեղ), ՚Այրման գազադինամիկանՙ, ՚Դետանացիոն պրոցեսներՙ և այլն: 1960թ. 49 տարեկան հասակում նրան նշանակվեց միութենական անհատական թոշակ: Ծանր հիվանդ Մետաքսյանին այցելեց Կուրչատովը: Սակայն երկու օր հետո Մետաքսյանին հայտնեցին Կուրչատովի մահվան լուրը: Նա ցնցվեց, խոր ապրումներ ունեցավ, սակայն չէր կարող մասնակցել թաղմանը:

1968թ. նոյեմբերի 12-ին Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը մահացավ:  Նրա մոտ էին որդին` Ֆելիքսը և դուստրը Աննան:

1971թ. մայիսի 23-ին Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանի (Կիրիլ Իվանովիչ Շչոլկինի) ծննդյան 60-ամյակի օրը Ղրիմի Բելոգորսկ /նախկին Կարասու-բազար/ քաղաքի թիվ 1 դպրոցի պատին փակցվեց նրա բրոնզե հուշաքանդակը…

Եռակի հերոս, գաղտնի մնացած հայ, մեծ գիտնական Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանը մոռացված մնաց…

Նրա մասին հոդված լույս տեսավ ՚Հայաստանի հանրապետությունՙ թերթում 2001թ. ապրիլին:

Ակադեմիկոս Ա. Ալիխանովը ԽՍՀՄ-ում ուրանային նախագծի, միջուկային ռումբի գիտական հիմքերի ղեկավարն էր: Նա կուրչատովի հետ միասին ստեղծեց առաջին ցիկլոտրոնը:

1949թ. օգոստոսի 29-ին կայացավ ատոմային ռումբի փորձարկումը, որը վերահսկում էին Ա. Զավենյագինը և Ա. Ալիխանովը:

Ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին մասնակցում էր Ս.Գ. Քոչարյանցը: ՚Օբյեկտՙ-ի Արզամաս-16 կառուցվածքում ատոմային ռումբի ավտոմատիկայի սիստեմի մշակման ղեկավարը Ս. Քոչարյանցն էր:

1955թ. կազմակերպվեց ՚Արզամաս-16ՙ-ի կրկնօրինակը` ՚Չելյաբինսկ-70ՙ-ը ՚Արզամաս-16ՙ-ի գլխավոր կոնստրուկտորը և գիտական ղեկավարը նշանակվեց Ս. Գ. Քոչարյանցը:

Քոչարյանցը դառձավ ատոմային նախագծի գիտահետազոտական բաժնի վարիչ. քիչ ուշ` 2-րդ թեմատիկ ուղղության գլխավոր կոնստրուկտորը:

Արժանացել է Խորհրդային միության կառավարական բարձր պարգևների` սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի կոչման, Լենինի 4 շքաշանի, լենինյան և պետական 5 մրցանակերի, կարմիր դրոշի շքանշանի:

Ռազմական միջուկային զենքի տեխնիկայի վաստակավոր գործիչ, գլխավոր կոնստրուկտոր, ԽՍՀՄ Գիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ս.Քոչարյանցը ծնվել է 1909թ.-ին Նոր Բայազետ (այժմ Գավառ) քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, մեկնել Մոսկվա և ընդունվել էներգետիկայի ինստիտուտ: Սովորել է ասպիրանտուրայում: Գիտությունների դոկտոր Ս. Քոչարյանցը Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ամբիոնի վարիչն էր, ֆակուլտետի դեկան, այնուհետև հատուկ ցուցումով տեղափոխվել է խիստ գաղտնի քաղաք` Արզամաս, աշխատել մինչև 80-ական թվականները որպես կոնստրուկտորական սեկտորի ղեկավար, փորձարարական ֆիզիկայի համամիութենական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, աշխատել Կուրչատովի, Սախարովի, Խարիտոնի, Ալիխանովի, Պավլովսկու, ինչպես նաև Կորոլյովի, Յագելի, Պիլյուգինի հետ:

Հրթիռային հատուկ սարքերի վրա միացվում էր Քոչարյանցի ՚միջուկայիններըՙ, որով միջուկային ֆիզիկոսների և հրթիռային նախագծողների միջև իրագործվում էր միացյալ ծրագիրը:

Քոչարյանցը առաջինն էր ստեղծել հրթիռամիջուկային վահանակը ընդհուպ միչև միջմայրցամաքային հրթիռները: Քոչարյանցի հետ աշխատում էր ակադեմիկոս Պավլովի կինը, որը մահացավ 1993թ., մի քանի ամիս հետո մահացավ Ս. Քոչարյանցը: Երկուսն էլ գիտության այդ բնագավառում նախորդներ չեն ունեցել, սակայն հասան ամենաբարձր գագաթը, որպես հսկա կորիֆեյներ:

Հայ ժողովուրդը քիչ է տեղյակ եղել քոչարյանց մեծ գիտնականի մասին: Հայաստան այցելած Ն. Խրուշչովը առաջին անգամ նշել է նրա մասին: Հայաստանի գիտնականներից միայն 3 են արժանացել աշխատանքի կրկնակի հերոսի կոչման` Սամվել քոչարյանցը, Վիկտոր Համբարձումյանը և Արտեմ Միկոյանը: Մեկը` եռակի հերոսի կոչման` Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի (Շչոլկին Կիրիլ Իվանիչ):

Կ. Մետաքսյանը պահվում էր խիստ գաղտնի, նրա անձնագրում գրանցված էր ինչ-որ մտացածին անուն ազգանուն և հասցե: Սակայն նրան լավ գիտեին պետության ամենաբարձր

ղեկավարները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: