ՏԻԳՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ


ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Տիգրան Մելիքսեթի Մելքումյանը ծնվել է 1902թ. Մեղրիում: Հայրը` ուսուցիչ Մելիքսեթը դժվարությամբ էր հոգում ընտանիքի հոգսերը և ստիպված տեղափոխվել է Աշխաբադ: Այստեղ էլ Տիգրանը սովորել է պետական գիմնազիայում:

1919թ. Տիգրան Մելքումյանը մեկնել է ծառայության Կարմիր բանակի շարքերում: Զորացրվելուց հետո սովորել է պոլիտեխնիկական ինստիտուտում և հաջողությամբ ավարտել, նույն տեղում աշխատել ասիստենտ:

1932թ. տեղափոխվել է Մոսկվա, Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում աշխատել դասախոս: Ակադեմիայում աշխատելու ժամանակ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում: Ավիացիայի զարգացման գործում նշանակալից ծառայության համար 1940թ. նրան շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, գնդապետի կոչում: Տիգրան Մելքումյանը մասնակցել է Հայրենական պատերազմին, մարտնչել ռազմաճակատում, ռմբակոծիչ ավիադիվիզիայում մինչև 1945թ. մայիսի 9-ը:

Պատերազմի ավարտից հետո կրկին վերադարձել է գիտական ու դասախոսական աշխատանքի: Նա ավիացիոն մոտորաշինության ինստիտուտի պետն էր և ռազմաօդային ակադեմիայի ամբիոնի ղեկավարը: Ավիացիոն մոտոշինության ինստիտուտում գիատամանկավարժական բնագավառում կատարած արդյունավետ աշխատանքների համար Տիգրան Մելքումյանին շնորհվել է պետական մրցանակի դափնեկրի և գիտության ու տեխնիկայի վաստակավոր գործչի կոչումներ, իսկ 1949թ. ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: