ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՎԻԹԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Գնդապետ

Վլադիմիր Դավթի Համբարձումյանը ծնվել է 1921թ. Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում:

1939թ. ավարտում է Կապան քաղաքի N:1 միջնակարգ դպրոցը և շրջանային զինկոմիսարիատը ընդառաջելով նրա ցանկությանը ուղարկում է Ռոստովի հրետանային ռազմական ուսումնարան:

Վլադիմիր Համբարձումյանն ուսումնարանն ավարտելով 1941թ. հունվարին նշանակվում է գնդի ականանետային վաշտի հրամանատարի տեղակալ, ապա առանձին ականանետային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ: Ֆաշիստական զորքերը մոտեցել էին Մոսկվային, Վ. Համբարձումյանը 49-րդ բանակում մասնակցելով Մոսկվայի պաշտպանությանը մտավ կոմունիստական կուսակցության շարքերը:

Մոսկվայի ճակատամարտում բազմիցս աչքի ընկավ, հանդես բերեց արիություն և տոկունություն, փայլուն կերպով էր կատարում մարտական առաջադրանքները: Վ.Համբարձումյանը պարգևատրվում է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով: Դիվիզիոնը ցնծությամբ է ընդունում հայրենիքի կողմից իր հմուտ հրամանատարին տրված բարձր պարգևը:

Այնուհետև Վ.Համբարձումյանը մասնկացել է  Վորոնեժի համար մղված մարտերին, աչքի ընկել Ստալինգրադի ճակատամարտում` 8-րդ գվարդիական բանակի կազմում: Այստեղ էլ նա ծանր վիրավորվում է և Սարատովի մարզի հոսպիտալում բուժվելուց հետո վերադառնում է հրետանային գունդ, նշանակվում դիվիզիոնի հրամանատար: Նրա հրամանատարությամբ զորամասը մասնակցել է Յասի-Քիշնևի խմբավորման ջախջախմանը, Դանուբի գետանցմանը և այնուհետև Ռումինիայի և Հարավսլավիայի ազատագրական մարտերին: Դիվիզիոնը հատկապես աչքի ընկավ Բելգրադի ազատագրման ժամանակ, և քաջ հրամանատարը պարգևատրվեց մարտական ՚Կարմիր դրոշիՙ շքանշանով:

Դիվիզիոնը կրկին փայլեց խիզախությամբ. Հունգարիայի ազատագրական մարտերում ոչնչացրեց հակառակորդի ութ տանկ, մի քանի զրահամեքենա, տասը հրանոթ: Դիվիզիոնի մարտիկներին տրվեց հրամանատարության շնորհակալագրեր և շքանշաններ: Վլադիմիր Համբարձումյանը պարգևատրվեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

Մեծ հայրենականի ավարտից հետո Վ.Համբարձումյանը շարունակում է ծառայել զինված ուժերի շարքերում: 1953թ. սովորում է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Ռազմական ուսման տարիներն արդյունավետ եղան, փայլուն կերպով ավարտեց և նշանակվեց Լենինգրադի զինվորական օկրուգում որպես գնդի հրամանատար:

Վլադիմիր Համբարձումյանի հրամանատարությամբ գունդը լավագույն ցուցանիշների հասավ և պարգևատրվեց փոխանցիկ կարմիր դրոշով:

Երեսունչորս տարի կատարեց զինվորական ծառայություն, էստաֆետը հանձնեց որդուն և 1973 թվականին անցավ կենսաթոշակի: Որդին գերազանց ավարտել է  Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը և կապիտանի կոչումով նավի հրամանատար է:

Պահեստի գնդապետ Վլադիմիր Համբարձումյանը Վոլոգդա քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս է, պատերազմի վետերանների խորհրդի նախագահության անդամ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործին: Սերտ կերպով կապված է իր հայրենի Կապանի հետ, այցելում է հայրենակիցներին, հանդիպումներ է ունենում կոլեկտիվների, դպրոցականների և զինակոչիկների հետ, ուրախանում կապանցիների նվաճումներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: