ՎԱՀԻԿ ՀՄԱՅԱԿԻ ԼԵՎՈՆՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Վահիկ Հմայակի Լևոյանը ծնվել է 1923թ. Եղեգնաձորի Գնեշիկ գյուղում: Սովորել է գյուղի 7-ամյա դպրոցում, ավարտել է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումը: 1941-42թթ. աշխատել է շրջանային պիոներ տան վարիչ, Գնեշիկ գյուղի դպրոցում` ուսուցիչ:

1942թ. զորակոչվել է բանակ, ավարտել է հրետանային դպրոցը և մասնակցել մարտերին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, Մոզդոկի ուղղությունում: Այնուհետև հրետանավոր Լևոնյանը մասնակցել է  Դոնի Ռոստովի ազատագրմանը, Ազովի ծովի մոտ մղվող մարտերին, որտեղ Վ. Լևոնյանի հրանոթի անձնակազմը ոչնչացրել է երկու տանկ, մեկ զրահամեքենա, խորտակել մեկ նավ:

1944 թ. ապրիլին 530-րդ հակատանկային հրետանային գնդում Լևոնյանի հրանոթի հաշվարկը  մասնակցել է Պերեկոպի պարանոցի և Արմյանսկի, ապա Ղրիմի մի քանի քղաքների ազատագրմանը, մարտերով անցնել Բելոռուսիայով, Արևմտյան Պրուսիայով, Լեհաստանով, պարգևատրվել Կարմիր աստղի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով:

1945թ. ապրիլի 30-ին Բելոռուսի ուղղությունում` Կոմերսդրոֆ բնակավայրի մոտ ուժեղ մարտեր են մղվում, ռազմապաշարը սպառվելուց հետո ձեռնամարտով ճեղքում են շրջապատման օղակը և միանում յուրայիններին: Այդ արյունահեղ կռվում հրետանավորները ոչնչացնում են մի քանի տասնյակ ֆաշիստների և թշնամուց խլում զենք ու փամփուշտներ: Այդ համառ մարտերում առանձնապես աշքի ընկավ Վ. Լևոնյանի հրանոթի հաշվարկը:

Բելոռուսի ճակատամարտում հանդես բերած խիզախության ու արիության համար 1945թ. հունիսի 27-ին հրանոթի հրամանատար ավագ սերժանտ Վահիկ Հմայակի Լևոնյանին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում: Վ. Լևոնյանը հաղթանակը տոնեց Բեռլինում, սակայն մի քանի օր հետո զոհվեց իր մարտական պոստում:

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում` հանձնելով Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ.

1. Ավագ սերժանտ ՎԱՀԻԿ ՀՄԱՅԱԿԻ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Մ.ԿԱԼԻՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ա.ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 27 հունիսի, 1945թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: