ՍՈՒՐԵՆ ՇԱՄԻՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Գումարտակային կոմիսար (զոհված)

Ծնվել է 1906թ. Կապանի Կավարտ գյուղում (այժմ բանավան): Սովորել է հայրենի գյուղի դպրոցում, ավարտել Կապան քաղաքի 7-ամյակը, այնուհետև ստացել լրիվ միջնակարգ կրթություն: Հետաքրքրասեր, ակտիվ պատանի էր: Գյուղի մյուս ակտիվ երիտասարդների հետ Անուշավան Արզումանյանի /հետագայում` ակադեմիկոս/ ղեկավարությամբ կատարում էր հասարակական աշխատանքներ, կազմակերպում երիտասարդական հավաքներ: Այդ ժամանակ էլ ընտրվել է նորաստեղծ երիտասարդական կազմակերպության ղեկավար: 1924թ. սկսվում է Կապանի պղնձահանքերի վերականգնման աշխատանքները: Հանքերը գտվում էին կավարտ գյուղից 1 կմ հեռավորության վրա: Կապանի մի մեծ խումբ երիտասարդներ կամավոր անդամագրվում են հանքագործների կոլեկտիվին և մեծ օգնություն ցույց տալիս

հանքերը գործարկելու ուղղությամբ: Առաջինների մեջ էր Սուրեն Հակոբյանը: Նա ընդունվել է աշխատանքի ստորգետնյա հանքատեղամասում որպես բանվոր, աշխատել մինչև 1929թ.: Այդ ժամանակ էլ` 1928թ. ընդունվել է Կոմկուսի շարքերը: Նկատի առնելով երիտասարդության ու լեռնագործների կոլեկտիվում նրա ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական աշխատանքերին, գործուղում են Երևան կուսակցական-խորհրդային դպրոցում սովորելու: Գերազանցությամբ ավարտելով  դպրոցը, այնուհետև ընդունվել է Թբիլիսիի 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան կոմունիստական գյուղատնտեսական համալսարանը: 1934 թ. ավարտել է և ընտրվել Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1935-37թթ. աշխատել Կապանի կուսշրջկոմի երկրորդ քարտուղար:

1937թ. նշանակվել է Կոտայքի մեքենատրակտորային կայանի պետի քաղգծով տեղակալ, 1938-39 թթ. աշխատել Գորիսի կուսշրջկոմի առաջին քարտուղար: 1940թ. մինչև հայրենական մեծ պատերազմը Հայաստանի կինոֆիկացիայի պետն էր և կուսկոմիտեի քարտուղարը:

1941թ. որպես քաղաշխատող կամավոր մեկնել է գործող բանակ, ծառայել 390-րդ դիվիզիայում գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ, դիվիզիայի քաղվարչության պետի տեղակալ, ստացել գումարտակային կոմիսարի զինվորական կոչում, ծավալել քաղաքական-գաղափարական մեծ աշխատանքներ զորամասերում, ոգեշնչել մարտիկներին նենգադավ թշնամու դեմ մղված պայքարում և հերոսական մահով զոհվել Ղրիմի, Սևաստոպոլի համար մղված արյունահեղ մարտերում:

Հայրենի գյուղի պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի վրա նրա անունը փորագրված է ոսկե տառերով:

Սյունիքի մարզկենտրոնի ՚Մարտական փառքիՙ սրահ-թանգարանում առանձին վահանակ-անկյուն է նվիրված քաղաշխատող կոմիսարներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: