ՍԵՐՈ ՆԻԿՈԼԱՅԻ ԽԱՆԶԱԴՅԱՆ


ԳՐՈՂ, ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍ

Տաղանդավոր գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս Սերո Խանզադյանը ծնվել է 1915թ. Գորիսում: Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Տաթևի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Մինչ այդ դասավանդել է Գորիսի միլիցիայի դպրոցում: Այնուհետև տեղափոխվել և դասավանդել է Խնածախի դպրոցում: Այդ տարիներին Ս. Խանզադյանը գրել է ՚Վահրամ Որոտնեցիՙ պատմական դրաման և այլ գործեր, հայտնի դարձել Գորիսի թատրոնի հանդիսատեսներին ու ընթերցող հասարակությանը:

Պայթեց պատերազմը: 1941թ. պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ և մարտնչել գերմանաֆաշիստական զորքերի դեմ տարած փառապանծ հաղթանակի օրը` 1945թ. մայիսի 9-ը:

Սերո Խանզադյանը մասնակցել է մարտերին Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներում, Արևմտյան Պրուսիայում, Քյոնիսբերգի գրավմանը: Նա շարքային զինվորից հասել է կապիտանի կոչման, եղել է ականանետային վաշտի հրամանատար:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանիՙ, ՚Կարմիր աստղիՙ շքանշաններով և մարտական բազմաթիվ մեդալերով:

Անվանի գրող Սերո Խանզադյանի բեղմնավոր գրչին են պատկանում ՚Մեր գնդի մարդիկՙ, ՚Հողըՙ,  ՚Մատյան եղելությանՙ, ՚Մխիթար Սպարապետՙ, ՚Քաջարանՙ, ՚Թագուհին հայոցՙ, ՚Երեք տարի 291 օրՙ, և մի շարք այլ վեպեր ու պատմվածքներ:1985թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից մեծահամբավ գրողին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչում, պարգևատրվել Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի` երկու, պատվոնշան շքանշաններով, արժանացել հանրապետության պետական մրցանակի, կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: