ՍԵՐԳԵՅ ԵՍԱՅԻԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ԳՎԱՐԴԻԱՅԻ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1899թ. Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում, Եսայու ընտանիքում, որը տեղափոխվել է Թուրքմենստաի Կիզիլ Արվատ քաղաքը, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը:

20 տարեկան հասակում մտել է Կարմիր բանակի շարքերը: Այնուհետև սովորել է հեծելազորային դասընթացում և ծառայել Հայկական դիվիզիայում դասակի հրամանատար:

Ս. Կարապետյանը ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիան, ծառայել Կարմիր բանակում: 1939-40թթ. մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը:

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Լատվիայում գնդապետ Ս.Կարապետյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան մարտեր է մղել Ռիգայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո մասնակցել է Վորոնեժի ռազմաճակատի մարտերին: 174-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Ս. Կարապետյանը հաջողությամբ է լիկվիդացնում Դոնի արևելյան ափում գտնվող հակառակորդի պլացդարմը, անցնում Դոն գետը, ջախջախում Կորոտայսկ քաղաքի մոտ կուտակված գերմանական զորքերին: 1942թ. Ս. Կարապետյանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Վերանվանված 46-րդ գվարդիական դիվիզիան մարտնչում է Կալինինի ռազմաճակատում, ապա 2-րդ մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ, գրավում Օստրով քաղաքը, որի համար դիվիզիային շնորհվեց ՚Օստրովյանՙ անունը: Այնուհետև դիվիզիան 3-րդ բելոռուսական ռազմաճակատում մասնակցել է Էստոնիայի և Տարտու քաղաքի ազատագրմանը:Դիվիզիան պարգևատրվեց կարմիր դրոշի  շքանշանով:

Գեներալ-մայոր Ս. Կարապետյանի 46-րդ դիվիզիան տեղափոխվում է առաջին բելոռուսական ռազմաճակատ, կատաղի մարտերով անցնում Օդեր գետը և մասնակցում Բեռլինի գրավմանը: Գեներալ-մայոր Ս. Կարապետյանը պարգևատրվել է Լենինի, Սուվորովի և Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշաններով ու Կարմիր դրոշի երեք շքանշաններով:

Ետպատերազմյան տարիներին Անդրկովկասյան զինվորական օկրուգի գվարդիական 7-րդ բանակի մարտական ուսուցման վարչության պետն էր:

Մահացել է 1956թ., թաղվել Երևանի քաղաքային գերեզմանոցում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: