ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Ռուբեն Հակոբյանը ծնվել է 1912թ. Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղում: Սովորել է գյուղի տարրական, ապա Իջևանի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում: Երևանի ավտոճանապարհային տեխնիկումն ավարտելուց հետո 1934թ. զորակոչվում է բանակ: Զինվորական ծառայության ընթացքում ավարտում է Լենինգրադի ռազմաինժեներական դպրոցը, նշանակվում Թբիլիսիում գտնվող զորամասի դասակի հրամանատարի օգնական:

1936թ. զորացրվում է զինվորական ծառայությունից և աշխատանքի անցնում Հայաստանի ավտոճանապարհաշինության Կապանի տեղամասում: 1941թ. նշանակվում է Կապանի աշխարհազորային միավորման գումարտակի հրամանատար: Սկսվում է Հայրենական պատերազմը: Կապանի շրջանի զինկոմիսարիատը Ռուբեն Հակոբյանին զորակոչում է Խորհրդային բանակ: Ավարտում է Թբիլիսիի ՚Վիստրելՙ սպայական հրաձգային դասընթացները, ստանում լեյտենանտի կոչում և մեկնում ռազմաճակատ: Ուկրաինական չորրորդ ռազմաճակատում ստանձնելով Վոլխովյան կարմրադրոշ 3-րդ դիվիզիայի ավտոմատավորների առանձին ստորաբաժանման հրամանատարությունը, մասնակցում է Ուկրաինայի ազատագրման մարտերին: Իր համարձակության ու հմտության համար լեյտենանտ Ոուբեն Հակոբյանի անունը արագորեն տարածվում է դիվիզիայում: Նա բազմիցս ցուցաբերում է արիություն և հաջողությամբ կատարում հրամանատարության առաջադրանքները: Դնեպրի ձախ ափին գտնվող Պոյմա քաղաքի համար մարտեր էր մղվում: Կատաղի թշնամին չէր ուզում քաղաքը թողնել: Քաղաքի ազատագրման համար մղվող մարտերում ավտոմատավորների ստորաբաժանումը հմտորեն ղեկավարելու և անձնական խիզախության համար Ռուբեն Հակոբյանը պարգևատրվում է Կարմիր աստղի շքանշանով:

Մարտերի ընթացում երկու անգամ վիրավորվում է: Չհեռանալով զորամասից վիրավոր հրամանատարը շարունակում է ոգեշնչել իր մարտիկներին: Այնուհետև իր ստորաբաժանումով տեղափոխվում է Ղրիմի ուղղություն և ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցում ազատագրական մարտերին: Ոուբեն Հակոբյանի ղեկավարած ավտոմատավորների վաշտը մյուս ստորաբաժանումների հետ միասին Պերեկոպում մասնակցում է թշնամու ամրությունների ճեղքմանը, հարձակվում Արմյանսկ քաղաքի հյուսիսային ուղղությամբ և գրավում բարձունքը, վաշտը ամրանում է բարձունքում և թշնամուն մեծ կորուստներ պատճառելով անցնում դեպի մյուս` Իշունյան բարձունքը, որը գերմանացիների կարևոր հենակետն էր: Այստեղ ուժեղ ամրություններ էր կառուցված: Իշունյան բարձունքի գրավման համար տեղի են ունենում արյունահեղ մարտեր: Հրետանային և ականանետային ուժեղ կրակի տակ Հակոբյանի վաշտի ռազմիկները գրոհում են դեպի բարձունքը, առաջինը հայտնվում գագաթին և մարտեր մղում խրամատավորված ու ամրացված հիտլերականների հետ: Մարտական առաջադրանքը կատարվում է: Ապրիլի 7-ին Իշունյան և անանուն բարձունքի վրա ծածանվում են մարտական կարմիր դրոշները: Ազատագրվում է Արմյանսկ քաղաքը: Բայց հակառակորդը փորձում է հակագրոհով նորից գրավել բարձունքը և ճնշում գործադրել առաջ շարժվող զորքերի վրա: Այստեղ, Հակոբյանի հրամանատարությամբ, վաշտի մարտիկները համառորեն դիմադրում են: Նրանց վրա են գալիս թշնամու 8 տանկ և ավտոմատավորների մի գումարտակ: Սկսվում է անհավասար արյունալի մարտ: Ինչով կվերջանա այն, անհանգստանում է գնդի հրամանատար, մայոր Վիկտոր Դոցկոն, որը իր դիտակետից տեսնում է Հակոբյանի վաշտի անձնուրաց դիմադրությունը:

Համառ մարտերում վաշտը ետ է մղում հակառակորդի հակագրոհը, թշնամին դաշտում թողնում է մեծ թվով զոհվածներ, վառված տանկեր:

Ռուբեն Հակոբյանին նշանակում են գումարտակի հրամանատար: Հրամանատարության կողմից առաջադրանք է տրվում հետախուզել Իշունյան լիճը: Հակոբյանը 19 հետախույզ մարտիկների հետ թափանցում է թշնամու գրաված բնագիծը: Այստեղ հանկարծակի հանդիպելով 40-50 հոգուց բաղկացած գերմանական զինվորների, սկսվում է ուժեղ մարտ: Խորհրդային քաջ մարտիկները ավտոմատային անընդհատ կրակահերթերով արագորեն ոչնչացնում են ֆաշիստ զինվորներին: Ապրիլի 11-ին հետախուզության ընթացքում մարտում Հակոբյանը ծանր վիրավորվում է աջ թևից և շարքից դուրս գալիս, նրան տեղափոխում են զինվորական հոսպիտալ: Անդրկովկասյան ռազմաճակատի ՚Մարտիկՙ թերթը գրել է.

՚Հակոբյանն ու իր մարտիկները կռվում էին ինչպես վայել է Սովետական քաջերին: Ապրիլի 11-ի իրիկնադեմին նրանք արդեն Իշունի մոտ Էին: ճանապարհին նրանք մի քանի անգամ հանդիպեցին անհաղթահարելի թվացող խոչընդոտների: Հակոբյանի գումարտակի մարտիկները թշնամուն դուրս Էին մղում խրամատներից: Առյուծի պես Էր կռվում Ռուբեն Հակոբյանը: Նրա մարտիկները ոգևորված իրենց հերոս հրամանատարի տոկունությամբ, կռվում էին քաջաբարՙ:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1944թ. մայիսի 16-ի հրամանագրով Ռուբեն Ղազարի Հակոբյանին շնորհում Է Խորհրդային Միության հերոսի կոչում: Այդ բարձր կոչմանը նա արժանացավ Պերեկոպի պարանոցի և Իշունյան բարձունքների համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության և հերոսության համար:

Խորհրդային Միության հերոս Ռուբեն Հակոբյանը 1945թ. հունվարին վերադառնում Է Կապան և շարունակում աշխատել ճանապարհաշինությունում որպես Կապան-Քաջարան նոր կառուցվող տեղամասի պետ: 1946թ. նա նշանակվում Է Հայկ. ԽՍՀ Նախարարների Խորհրդին կից ճանապարհների գլխավոր վարչության պետ: Այնտեղից 1949թ. ուղարկվում Է սովորելու ՀԿԿ Կենտկոմին առընթեր երկամյա դպրոցում, որը ավարտելուց հետո աշխատանքի Է անցնում անտառտնտեսության նախարարությունում որպես նախարարի տեղակալ: Այդ տարիներին միաժամանակ սովորում և ավարտում Է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1953-56թթ. Ռուբեն Հակոբյանը աշխատում Է որպես ճանապարհային շինարարության պետ Կիրովականում և  2 ճան.շին. շրջանի, այնուհետև ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից խճուղային ճանապարհների գլխավոր վարչության նյութատեխնիկական մատակարարման վարչության պետ:

Խորհրդային Միության հերոս Ռուբեն Հակոբյանը երբեք չի մոռանում Կապանը, որտեղ աշխատել Է Մեծ հայրենականից առաջ և պատերազմից վիրավոր վերադառնալուց հետո: Զորակոչվել Է ռազմաճակատ Կապանի շրջանային զինկոմիսարիատից և վերադարձել ու ներկայացել նույն զինկոմիսարիատին` որպես պատերազմի հաշմանդամ:

Ռուբեն Հակոբյանը Կապանը համարում Է իր երկրորդ հայրենիքը:

1984թ. Անդրկովկասյան ռազմական օկրուգի խորհրդի և պատերազմի վետերանների ներկայացուցիչների հետ Երևանի Սպայի տանը կայացած համատեղ հավաքում Խորհրդային Միության հերոս Ռուբեն Հակոբյանը մոտեցավ և նստեց Կապանի պատվիրակության հետ և ասաց, որ իրեն համարում Է կապանցի, սիրում Է Կապանը:

Կապանի պատերազմի վետերանների ՚Մարտական փառքի թանգարանումՙ փակցված է Խորհրդային Միության հերոս Ռուբեն Հակոբյանի լուսանկարը: Նրա անունը անմոռաց է:

ԽՍՀՄ  ԳԵՐԱԳՈՒՅՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Գերմանական զավթիչների դե մ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՍ՝ հանձնելով Լենինի շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

… Գվարդիայի լեյտենանտ ՈՈՒԲԵՆ ՂԱԶԱՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ.

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Մ.ԿԱԼԻՆԻՆ

ԽԱՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ա.ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 16 մայիսի, 1944թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: