ՄՈՒՇԵՂ (ՄԻՔԱՅԵԼ) ԱՂԱԹԵԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատներում հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքը ֆաշիստ օկուպանտներից ազատագրելու համար:

Մուշեղ Աղաթելի Հարությունյանը ծնվել է 1907թ. Կապանի շրջանի Գյուտկում (այժմ Գեղանուշ) գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում: Վաղ հասակից զրկվել է հորից: Մայրը` Շուղի մայրիկը, առանց ամուսնու մեծացրեց չորս որդիներին և երեք դուստրերին: Մուշեղը սովորել է գյուղի դպրոցում, բատրակություն ու հովվություն արել գյուղում: Կյանքի վատ պայմաններից, կարիքից ստիպված 1926թ. մեկնել է Միջին Ասիա, Ուզբեկստանի Ուրգենչ քաղաքը, 1928թ. տեղափոխվել Սամարղանդ: Այստեղ ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն, դարձել առևտրի բանիմաց աշխատող:  Աշխատել է սովխոզում, պետապահովագրության բաժնում, բարեխիղճ աշխատողի համբավ վաստակել, ընդունվել ԽՄԿԿ շարքերը:

Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Մուշեղը կրտսեր եղբայր Խաչատուրի հետ զորակոչվում է բանակ և 1942թ. մասնակցում մարտերին: Նրա առաջին նամակը ուղարկված է Լենինգրադյան ռազմաճակատից: Շուտով տեղեկություն է ստացվում Ստալինգրադի ուղղությունից: Իր նամակում գրում է, որ վիրավորվել է, հիվանդանոցում բուժվել ու նորից մեկնել ռազմաճակատ:

Ահեղ մարտերից մեկում մարտկոցի ամբողջ հաշվարկը, որին սպասարկում էր գնդացրորդ Սերգեյ Աբրամովը, ոչնչացավ: Ֆաշիստները շրջապատեցին բարձունքը, որտեղ գտնվում էր գնդացիրը: Սերգեյը մոտ չթողեց ոչ մի հիտլերականի, սակայն տեղացող հրետանային կրակից արկը պայթում է գնդացրորդի` Սերգեյ Աբրամովի ոտքերի տակ: Վերջինս ծանր վիրավոր ընկնում է, իսկ նրա վրա` շուռ գալիս գնդացիրը:

Մուշեղ Հարությունյանը հակառակորդի ավտոմատավորների արանքով աննկատ սլացավ դեպի ընկերը, արագ կարգի բերեց փամփուշտներով ժապավենը և սկսեց հնձել իրեն շրջապատած ֆաշիստներին և ընկերոջը` Սերգեյին դուրս հանել վտանգավոր գոտուց:

Սուշեղ Հարությունյանը մինչև վերջ մասնակցում է Ստալինգրադի ճակատամարտին, աչքի ընկնում խիզախությամբ, այնուհետև մարտերով հասնում մինչև Լիտվա` անցնելով սխրագործությունների փառավոր ուղի:

Զորամասի հրամանատարությունը հիացմունքով է արտահայտվում մարտիկ Մուշեղ Հարությունյանի մասին: Մուշեղի կնոջն ուղարկած նամակում գրում է.

՚… Ձեր ամուսին Սուշեղ Աղաթելի Հարությունյանը մեր ստորաբաժանման խիզախ, քաջարի մարտիկներից է, մեր սիրելի հայրենիքի համար մղվող մարտերում ցույց է տալիս նվիրվածություն: Ֆաշիստական զավթիչների դեմ մղվող պայքարում ցուցաբերած խիզախության և արիության համար Ձեր ամուսին Մուշեղ Հարությունյանը պարգևատրվել է կառավարության բարձր պարգևով` Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով: Հպարտանում ենք Ձեր ամուսնով: Փառք հերոսին:

Զորամասի հրամանատարի քաղգծով տեղակալ, կապիտան Պասխենՙ:

1943թ. ամռանը Ստարայա Ոուսսա քաղաքի համար մղվող համառ մարտերում հերոսաբար է մարտնչում, ոգեշնչում ընկերներին:

Արիասիրտ Մուշեղ Հարությունյանը գիշերային մթության մեջ սողեսող մոտենում է հակառակորդի խրամատներին, ոչնչացնում հիտլերականներին և ՚լեզուՙ բերում: Այդ մարտերից մեկում վիրավորվում է, սակայն շարունակում է մնալ դիրքում:

1944թ. Առաջին Մերձբալթյան ռազմաճակատում մասնակցում է Վիտեբսկ քաղաքի ազատագրման մարտերին: Նրա մեջ վառվում էր հերոսացման ոգին: Նրա պարգևատրման թերթիկում գրված է. ՚Մուշեղ-Միքայել Աղաթելի Հարությունյանը 201-րդ գվարդիական հրաձգային գնդի առաջին գումարտակի վաշտի ավտոմատավոր մարտիկ է, 1942թ. մասնակցել է պատերազմին, վիրավորվել 1942թ. դեկտեմբերի 24-ին, 1943թ. հուլիսի 17-ին, դեկտեմբերի 2-ին, 1944թ. փետրվարի 28-ին: Պարգևատրված է շքանշանով: Նրա խիզախությունը ոգեշնչում է զինվորներինՙ:

1944թ. հունվարի 22-ին Օրեխի բնակավայրի համար մղված մարտերում առաջ անցնելով թափանցում է թշնամու խրամատները, ռումբերով ու ավտոմատի կրակահերթերով ոչնչացնում գնդացրային կրակակետը և հինգ հիտլերականի, ճեղքում թշնամու պաշտպանությունը, ոգևորում զինվորներին: Զորամասին հաջողվում է ճեղքել թշնամու պաշտպանությունը` մեծ կորուստներ պատճառելով նրան:

Հունիսի 24-ին Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ հակառակորդի հրետանային ու գնդացրային կրակի տակ Մուշեղ Հարությունյանը առաջինն է անցնում գետի մյուս ափը, իր ընկերների հետ ստեղծում հենակետ, օգնում զորամասի մարտիկների գետանցմանը:

Մտնելով թշնամու պաշտպանության մեջ Մուշեղ Հարությունյանը հերոսաբար կռվել է գրաված հենակետի պաշտպանության և ընդլայնման համար: Սակայն զոհվում է հերոսի մահով; Այդ մարտում Մուշեղ Հարությունյանի բացառիկ արիության ու անձնազոհ հերոսության մասին հպարտությամբ է գրել 201-րդ գվարդիական գնդի հրամանատար, փոխգնդապետ Ինոզեմցևը:

Օրեխի բնակավայրի ազատագրման և Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած քաջության և անձնազոհության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. հուլիսի 22-ի հրամանագրով Մուշեղ Հարությունյանին հետմահու շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից զոհվածի ընտանիքին ուղարկված նամակում գրված է. ՚Հարգելի Արփենյա Իվանովնա: Ռազմական հրամանատարության հաղորդման համաձայն Ձեր ամուսին` գվարդիայի եֆրեյտոր Միքայել-Մուշեղ Աղաթելի Հարությունյանը Խորհրդային հայրենիքի համար մղված ճակատամարտերից մեկում զոհվել է խիզախի մահով: Գերմանաֆաշիստական օկուպանտների դեմ մղված կռվում Ձեր ամուսնու` Մուշեղ Հարությունյանի ցուցաբերած հերոսական սխրագործությունների համար նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Ուղարկում ենք հերոսի կոչում շնորհելու պատվոգիրը` որպես հիշատակ հերոս ամուսնու, որի սխրագործությունը երբեք չի մոռանա մեր ժողովուրդը: Խորհրդային հայրենիքի ազատության ու անկախության համար մեր ժողովրդի պայքարի պատմության մեջ ոսկի տառերով է գրված Մուշեղ Աղաթելի Հարությունյանի անունըՙ:

Սամարղանդի Բադիշչամիլսկի շրջանային զինկոմիսարիատը 1944թ. սեպտեմբերի 4-ին 11135 ծանոթագրությամբ Մուշեղ Հարությունյանի ընտանիքին հայտնեց, որ նա հայրենիքի ազատության համար մղված պայքարում զոհվել է ռազմաճակատում և թաղվել Լիտվական ԽՍՀ Սմոլվինսկի շրջանի Ոսարիֆ քաղաքի գերեզմանոցում:

Խորհրդային Սիության հերոս Մուշեղ Հարությունյանի անունով փողոցներ ու դպրոցներ կան Սամարղանդում, Կապան քաղաքում և իր ծննդավայր Գեղանուշ գյուղում:

Մեծ հաղթանակի 50-ամյակի օրը Գեղանուշ գյուղի հրապարակում կանգնեցվել է Խորհրդային Միության հերոս Մուշեղ Հարությունյանի կիսանդրին:

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՍ` հանձնելով ՚Լենինիՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

7. Գվարդիայի եֆրեյտոր Սիքայել-Մուշեղ Աղաթելի Հարությունյանին:

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Մ.ԿԱԼԻՆԻՆ

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ա.ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 22-ը հուլիսի, 1944թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: