ՄՈՒՇԵՂ ՄԻՆԱՍԻ ՄԻՆԱՍՅԱՆ


ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Մուշեղ Մինասի Միասյանը ծնվել է 1902թ. Գորիս քաղաքում: Սկզբնական կրթությունը ստանալուց հետո սովորել ու ավարտել է Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը: Զբաղվել է քաղաքական աշխատանքներով, այնուհետև 1923-26թթ. ծառայել է հայկական դիվիզիայում որպես քաղբաժնի աշխատող, հրետանային գնդի, ապա Կովկասյան առաջին հրաձգային դիվիզիայի հրտեանային գնդի զինկոմ: Ռազմաքաղաքական ծառայությունը գերազանց կատարելու շնորհիվ Մինասյանը հրավիրվում է Մոսկվա և նշանակվում հրամանատարական կազմի դասընթաղներում դասախոս: Մի քանի տարի հետո տեղափոխվել է Կարմիր բանակի քաղվարչություն որպես հրահանգիչ: Շուրջ 9 տարի դասախոսել է

ռազմական ակադեմիայում: Նրան շնորհվել է գումարտակի, ապա գնդի կոմիսարի և դոցենտի կոչում: Մ. Մինասյանը պատմական գիտությունների թեկնածու է: Հայրենական պատերազմի տարիներին` 1942-43թթ. Արևմտյան ռազմաճակատում 20-րդ բանակի քաղբաժնում ակտիվ մասնակցություն է ունեցել Սիչևկայի և Վյազմա-Սմոլենսկի ուղղություններում պաշտպանական և հարձակողական  մարտական գործողություններին, գերմանական սմոլենսկյան պլացդարմի լիկվիդացմանը: 1943թ. Մ. Մինասյանին շնորհվել է գնդապետի կոչում և փոխադրվել Առաջին մերձբալթյան ռազմաճակատում գործող 5-րդ տանկային բանակ որպես 29-րդ տանկային կորպուսի հրամանատարի տեղակալ և 1944թ. մասնակցել Բելոռուսիայի ու Մերձբալթիկայի ազատագրման մարտերին` Բորիսովի, Մինսկի, Վիլնյուսի, Շաուլյայի, Մեմելի ուղղություններում: Ռազմաճակատում ծանր վիրավորվել է: Բուժվելուց հետո դասախոսական աշխատանք է կատարել ռազմական ակադեմիայի դոկտորանտուրայում, պաշտպանել դոկտորական դիսերտացիան, ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Մինասյանը զբաղվել է գիտական և գիտահետազոտական աշխատանքներով, տպագրել մի շարք աշխատություններ, խմբագրել ՚1941-45թթ. Սովետական միության Հայրենական մեծ պատերազմի պատմությունՙ 4-րդ հատորը: 1961թ. Մ. Մինասյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևատրվել է ՚Կարմիր դրոշիՙ երկու, ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: