ՄԻՆԱՍ ՍՄԲԱՏԻ ՊԱՊՅԱՆ


ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐՈՍ

Ծնվել է 1906թ. Քաջարան գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է ծխական դպրոցում: Մինասը տաս տարեկան էր, երբ դժբախտ պատահարից զոհվեցին նրա հայրն ու ավագ եղբայրը: Բազմաշունչ ընտանիքը մնաց առանց կերակրողի: Կարիքից ստիպված Մինասը վաղ հասակից սկսեց աշխատել ու օգնել մորը, բատրակություն արեց ունևոր գյուղացիների տնտեսություններում:

1924թ. սկսվեց Կապանի հանքերի վերականգնման աշխատանքները, որտեղ աշխատանքի ընդունվեց որպես հանքափոր: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր: Ծանր ու դժվարին էր աշխատանքի պայմանները հանքերում: Բայց Մինասը նվիրումով էր աշխատում: Նա արագորեն տիրապետեց հանքափորի մասնագիտությանը և սիրեց իր աշատանքը, լեռնագործների աշխատանքային կոլեկտիվը: 1928թ. զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել ազգային զորամասում, Էջմիածնի հեծելազորային գնդում: Գերազանց և օրինակելի ծառայության համար զորամասից ընտրվել է  Էջմիածնի շրջանային խորհրդի գործկոմի անդամ: 1931թ. աշնանը զորացրվել, վերադարձել է լեռնագործների կոլեկտիվը և շարունակել հանքափորի իր սիրած աշխատանքը: Մինաս Պապյանը դարձավ Կապանի հանքերում և Հայաստանում Ստախանովյան հարվածային շարժման առաջավորը` մեկ հերթափոխի ընթացքում կատարելով 8.5 նորմա, առաջադրանքը կատարել 900 տոկոսով: Սա աշխատանքային սխրագործություն էր: Նրա անունը գրանցվել է ստախանովականների Ոսկե գրքում:

1935թ. նոյեմբերի 29-ին Մինաս Պապյանին շնորհվել է Հանրապետության աշխատանքային հերոսի կոչում, Հայաստանի աշխատավորության պատվիրակության կազմում մասնակցել է Կրեմլում երկրի ղեկավարների ընդունելությանը և պարգևատրվել Լենինի շքանշանով: 1937թ. ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, այդ պոստում մնալով 10 տարի:

1938-40թթ. աշխատել է Կապանի շրջանային խորհրդի գործկոմի  նախագահ, այնուհետև 1941թ. նշանակվել Կապանի պղնձահանքային կոմբինատի տնօրենի տեղակալ:

1941թ. օգոստոսին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել Անդրկովկասյան և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատներում զորամասի տնտեսական մասի պետ մինչև պատերազմի վերջը: Նա ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական զորքերի ջախջախման և բաղձալի հաղթանակի հասնելու գործում:

Պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Հայրենիք վերադառնալուց հետո 1945թ. օգոստոսից աշխատել է ՚Քաջարանշինՙ տրեստում, ապա լեռնահետախուզական արշավախմբի պետ, Կապանի ճանապարհաշինարարական բաժնի վարիչ: Իր կյանքի վերջին տարիներին աշխատել է ՚Հայառիՙ Կապանի բաժանմունքի տնօրեն:

44 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է  1950թ.:

Աշխատանքի հերոս և Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից Մինաս Պապյանի անունով է Կապան քաղաքի փողոցներից մեկը:

Один ответ to “ՄԻՆԱՍ ՍՄԲԱՏԻ ՊԱՊՅԱՆ”

  1. Արթուր Says:

    եղել է ոչ թե զորամասի, այլ ռազմական օկրուգի զինվորական կոմիսարը:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: