ՄԻՀՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ԿՈՆՏՐ ԱԴՄԻՐԱԼ

Փոխծովակալ Միհրան Պետրոսյանը 6 տարեկան էր, երբ 1915թ. նրա ծնողներին թուրքերը սպանեցին և թուրքական սրից մազապուրծ երեխան մի խումբ փախստականների հետ հասել է Էջմիածին:

Միհրանը մեծացել է Երևանի մանկատանը, ավարտել է յոթամյա դպրոցը: Այնուհետև սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական և գեղավերստական տեխնիկումները, գործուղվել Կապան մանկավարժական աշխատանքի: Բացառիկ սիրով ու նվիրվածությամբ է սկսել աշխատանքը Կապանի դպրոցում, նրան սիրում էին աշակերտնեն ու ծնողները: Միհրանը բարի էր, թախծոտ աչքերով, հեզահամբույր ու աշխատասեր ջահել տղա, որ դասերից դուրս սիրով պարապում էր աշակերտների հետ:

1931թ. Կապանի շրջանային զինկոմիսարյատի կողմից զորակոչվել է կարմիր բանակ, գործուղվել Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը, որն ավարտել է 1934թ., ծառայության մեկնել զրահակիր հածանավի վրա , որպես մարտկոցի հրամանատար:

Այնուհետև սովորել է Լենինգրադի հրետանային դպրոցում, ավարտելուց հետո ծառայել է հածանավի վրա հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ:

3-րդ կարգի կապիտան Միհրան Պետրոսյանը 1939թ. նշանակվել է հածանավի հրետանային դիվիզիոնի հրամանատար:

՚Սևաստոպոլՙ հածանավի անձնակազմի հետ մասնակցել է Հայրենական պատերազմի ծովային մարտերին և Սևաստոպոլ քաղաքի հերոսական պաշտպանությանը: Միհրան Պետրոսյանը մինչև 1944թ. սեպտեմբերը խիզախաբար մարտնչել է ֆաշիստական զավթիչների դեմ: Այնուհետև սովորել և ավարտել է գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և ռազմածովային նավատորմի բարձրագույն ակադեմիան: Միհրան պետրոսյանին շնորհվել է կոնտր ադմիրալի կոչում:

Մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու, գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման ծովային ճակատամարտերում արիության ու խիզախության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի երկու շքանշաններով ու մարտական մեդալներով, Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալով, Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: