ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ԳՆԴԱՊԵՏ

Ծնվել է 1911 թվականին Կապանի շրջանի Սևաքար գյուղում: Սովորել է Բաքվի հայկական դպրոցում: 1932թ. Բաքվի Ձերժինսկու ԼԿԵՄ շրջկոմի որոշմամբ նշանակվել է գործարանի ուսումնարանի տնօրեն: 1933թ. ընդունվել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը և ավարտել 1939թ.: Նշանակվել է հատուկ շինարարության տրեստի տնօրեն: 1940թ. մարտին զորակոչվել է բանակ և կատարել քաղաքական աշխատանք Օդեսայի զինվորական օկրուգի Տիրասպոլի շրջանում, որպես 138-րդ սակրավորների գումարտակի քաղղեկ և

կուսկազմակերպության քարտուղար: Այդ ժամանակ էլ 11-րդ տանկային դիվիզիայում մասնակցել է Բեսարարաբիայի ազատագրմանը, որից հետո նշանակվել կրտսեր հրամանատարների դպրոցի կոմիսար: Քիշնևում էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Առաջին իսկ օրից որպես վաշտի քաղղեկ, գումարտակի կոմիսար և կուսկազմակերպության քարտուղար, գնդի հրամանատարի քաղ գծով տեղակալ գործող բանակում մասնակցել է մարտերին: 4-րդ պոնտոնային գնդում մասնակցել է հարավային, հյուսիսային Կոմկասի ռազմաճակատներում, սևծովյան զորքերի խմբում, կենտրոնական Բրյանսկի և առաջին Բելոռուսական ռազմաճակատում: Մասնակցել է Բեռլինի գրոհին: Հ. Գրիգորյանը ղեկավարել է կամուրջների կառուցման աշխատանքները Դնեստր, Բուկ, Վոլգա, Դոն, Թերեք, Դանուբ գետերի վրա կամուրջների կառուցմանը: Զորացրվելուց հետո աշխատել է Ադրբեջանի ճանապարհների և կամուջների կառուցման տրեսում: Այնուհետև տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել տրանսպորտային շինարարության համակարգում: Պարգևատրվել է մարտական ՚Կարմիր Դրոշիՙ, ՚Կարմիր Աստղիՙ 2, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Կովկասի պաշտպանության, Վարշավայի ազատագրման, Բեռլինի գրավման, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի մեդալներով: 1970թ.-ին պարգևատրվել է ՚Պատվո նշանՙ շքանշանով: Մինչև իր մահը աշխատել է Հայաստանի ժանապարհաշինարարական տրեստի կառավարչի տեղակալ, կառավարիչ: Զինվորական կոչումով գնդապետ էր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: