ՀԱՄՈ ՍԵՐԳԵՅԻ ՅՈԼՅԱՆ


ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Սոցիալիստական աշխատանքի հերոս

Ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր Համո Սերգեյի Յոլյանը ծնվել` 1903թ. Գորիս քաղաքում: Վաղ հասակից մասնակցել է Զանգեզուրի կռիվներին, ընդգրկվել քաղաքական աշխատանքներին: Ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն /1923թ./:

Աշխատել է Բաքվի Կիրովի անվան գործարանի տնօրեն, ապա ՚Նևֆաշՙ տրեստի կառավարիչ:

1932թ. փոխադրվել է Մոսկվա, նշանակվել ՚Վսեբուռնեֆամաշՙ միավորման տեխնիկական տնօրեն: Կատարելագործման նպատակով գործուղվել է Ամերիկա գիտատեխնիկական գործարան: Այնուհետև Հ.Յոլյանը նշանակվել է հրետանային գործարանի տնօրեն, որտեղ Հայրենական պատերազմի տարիներին քսան անգամ ավելացել է հրանոթների թողարկումը:

Գերմանական հրամանատարությունը Կուրսկի աղեղին գաղտնաբար մոտեցնում էր հազարավոր տանկեր, թնդանոթներ, ավիացիա և լավագույն սպառազինված դիվիզիաներ: Լուսաբացին ՚Վագրՙ և ՚Հովազՙ նորագույն ծանր տանկերը գրոհեցին մեր դիրքերը: Կուրսկի ճակատամարտին պատրաստվելիս մատակարարվում էր նոր տիպի հակատանկային թնդանոթներ արտադրված այն հրետանային գործարանում, որը ղեկավարում էր Հ.Յոլյանը, գերմանական տանկերը նոր թնդանոթի հարվածից բոցավառվում էին: 57մմ հակատանկային թնդանոթը սարսափ առաջացրեց հակառակորդի տանկիստների մեջ: Մեկը մյուսի ետևից բոցավառվում էին ՚Վագրերնՙ ու ՚Հովազներըՙ:

Խորհրդային բանակի հրաձգային դիվիզիաները ստացան 76մմ նոր հրանթոներ: Համո Յոլյանի ղեկավարած ռազմական գործարանը ռազմաճակատին մատակարարեց տարբեր տրամաչափի ու հզորության հարյուր հազար հրանոթներ, որոնք գերազանցում էին գերմանական հրետանուն:

Հրետանու նոր տեսակներ արտադրության մեջ դնելու և բանակը ժամանակակից հրետանիով ապահովելու համար գործարանը պատգևատրվել է բարձր շքանշաններով: Խորհրդային բանակի սպառազինման գործում մեծ ծառայությունների համար 1942թ. Համո Յոլյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, 1944թ.` իրնեներա-հրետանային ծառայության գեներալ մայորի զինվորական կոչում:

Պատերազմից հետո Հ.Յոլյանը բարձր պաշտոններ է վարել պաշտպանության արդյունաբերության սիստեմում: 1955թ. պաշտոնաթող է եղել, սակայն մինչև կյանքի վերջը կապված է մնացել իր սիրած ու նվիրական գործին:

Մահացել է 1965թ.:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: