ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Խորեն Հովհաննեսի Գրիգորյանը ծնվել է 1902 թ. Կապանի շրջանի Սևաքար գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, իսկ միջնակարգը` Շուշիի թեմական դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Բաքու և աշխատանքի անցել նավթարդյունաբերության համակարգում: Կամավոր մեկնել է Կարմիր բանակի շարքերը և ակտիվորեն մասնակցել  Բաքվի կոմունայի պաշտպանության մարտերին, միաժամանակ պատասխանատու աշխատանք կատարել Բաքվի խորհրդում: Մինչև 1921 թ. Գրիգորյանը սկզբում որպես շարքային, ապա գնդերից մեկի օպերատիվ մասի պետի օգնական, ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանում Խորհրդային իշխանություն հաստատելու և բանդիտիզմի դեմ մղված մարտերին: Այդ տարիներին էլ նա ընդունվել է կոմկուսի շարքերը: Այնուհետև աշխատանքի է անցել Ադրբեջանի Արտակարգ հանձնաժողովում, դրա հետ զուգահեռ ստացել ռազմական բարձրագույն կրթություն:

Գնդապետ Խորեն Գրիգորյանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, անձնուրաց կերպով կատարել կառավարական հատուկ հանձնարարություններ, իր արժանի ավանդը ներդրել գերմանաֆաշիստական զավթիչների դեմ տարած հաղթանակի գործում: 1945թ. հուլիսի 9-ին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ գնդապետ Խորեն Գրիգորյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում: Գեներալ-մայոր Խ. Հ. Գրիգորյանը 1947թ. մինչև իր կյանքի վերջը պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի պետական անվտանգության և ներքին գործերի մարմիններում: 1947-53 թթ. եղել է Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարար: Պարգևատրվել է Լենինի, ՚Կարմիր դրոշիՙ, ՚Աշխատանքային կարմիր դրոշիՙ, ՚Պատվո նշանՙ շքանշաններով, բազմաթիվ մեդալներով: 1953 թ. բռնադատվել է անհիմն: Գեներալ-մայոր Խորեն Գրիգորյանը հետագայում արդարացվել է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: