ԳՐԻԳՈՐ ԱՂԱՖՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


Գրիգոր Արզումանյանը ծնվել է 1919թ. Կապանի Կավարտ գյուղում /այժմ բանավան/: Կապան քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ: 1941թ. Գ.Արզումանյանը մեկնել է խորհրդային բանակ, 1942թ. ավարտում է Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան և անմիջապես ուղարկվում ռազմաճակատ: Գ.Արզումանյանը ակտիվորեն մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Լենինգրադի ռազմաճակատում և Հյուսիսային Կովկասյան, Հարավային, Անդրկովկասյան ռազմաճակատների զորքերի ու Սևծովյան զորախմբի կազմում:

Հայրենական պատերազմից հետո 1946-48թթ. աշխատել է Հայաստանի գլխավոր ճանապարհային վարչության հետախուզական խմբի պետ, ապա` արշավախմբի պետ: 1948-53թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերական, տրանսպորտային բաժնի վարիչ, այնուհետև 1953-54թթ. Հայաստանի Հանրապետության գլխավոր ճանապարհային վարչության պետ, ավտոտրանսպորտի և խճուղային ճանապարհների նախարարի տեղակալ:

1954թ. ընտրվում է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար, այդ պոստում աշխատում է մինչև 1972թ.: Այդ շրջանում հատկապես արդյունավետ աշխատանք է կատարում հանրապետության արդյունաբերության ու շինարարության բնագավառում:

1972թ. մինչև իր կյանքի վերջը` 1976թ. նոյեմբերի 28-ը Գրիգոր Արզումանյանը զբաղեցնում էր ՀԽՍՀ նաղարարների խորհուրդի նախագահի բարձր պաշտոնը:

Գրիգոր Արզումանյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ, ՚Հոկտեմբերյան հեղափոխությանՙ, ՚Աշխատանքային կարմի դրոշիՙ շքանշաններով ու մեդալներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: