ԼԻՊԱՐԻՏ ՄԻՐԶՈՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Լիպարիտ Միրզայի Իսրայելյանը ծնվել է 1922թ. Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է գյուղի դպրոցի 8-րդ դասարանը, աշխատել կոլտնտեսությունում:

1941թ. հոկտեմբերին կամավոր զորակոչվել է բանակ և ծառայել 408-րդ հայկական դիվիզիայում որպես կապավոր: 1942թ. սեպտեմբերին մասնակցել է  Հայրենական պատերազմի ճակատամարտերին Գելենջիկի ուղղությունում և վիրավորվել:

1943թ. փետրվարին Իսրայելյանը 110-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի առանձին վաշտում որպես կապավոր մասնակցել է Կրասնոդարի, այնուհետև Բելգորոդ քաղաքների ազատագրման մարտերին և հանդես բերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և ՚Արիության համարՙ մեդալով: 1943թ. սեպտեմբերին գվարդիական կապավոր Իսրայելյանը չորս կապավորների հետ հեռախոսային գիծ է անցկացրել Դնեպր գետի վրայով: 110-րդ դիվիզիան գետանցում է կատարում: Իսրայելյանը ներկայացվում է պարգևատրման: Այնտեղ նշված է. ՚Իսրայելյանը նավակով հեռախոսի սարքավորումը տեղափոխում է Դնեպր գետի աջ ափը: Հակառակորդի արկի պայթյունից նավակը շրջվել է: Իսրայելյանը հեռախոսի ապարատը ու կաբելի կոճը շալակած լողալով անցել է գետի մյուս ափը և միացրել գիծը: Ապա առաջ շարժվող զորամասի ետևից նոր կաբել վերցրած գնալիս շրջապատվել է հիտլերականներով: Իսրայելյանը մարտում ոչնչացրել է տասը ավտոմատավոր գերմանացիների: Երեք անգամ վիրավորվել է, մինչև մարտի վերջը չի լքել մարտական դիրքերըՙ:

1944թ. փետրվարին կապավոր Լիպարիտ Միրզայի Իսրայելյանին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում: Հերոսը այնուհետև մասնակցել է Զվինոգորոդկա, Շրչենկո, Կոտովսկ քաղաքների, ապա Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրական մարտերին և պարգևատրվել Կարմիր աստղի և Կարմիր դրոշի շքանշաններով: 1945թ. մասնակցել է Բեռլինի գրավմանը և հաղթանակից հետո վերադարձել հայրենի գյուղ:

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Կարմիր բանակի գեներալներին, սպայական, սերժանտական և շարքային կազմին

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ

կոչում շնորհելու մասին:

Դնեպրը գետանցելու, Դնեպրի աջ ափին  մարտերը հաջողությամբ զարգացնելու գործում հրամանատարության մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում.

71. Գվարդիայի սերժանտ ԼԻՊԱՐԻՏ ՄԻԱԶԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ԿԱԼԻՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ա. ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 22 փետրվարի 1944թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: