ԳՈԳԱ ԳՐԻԳՈՐԻ ԱՂԱՄԻՐՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Գոգա Աղամիրյանի հայրը` Գրիգոր Աղամիրյանը Կապանի շրջանի Նորաշնիկ գյուղից էր, եկել էր հանքերում աշխատելու և բնակվում էր Կապանի հանքագործների թաղամասում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հանքերը փակվել էին, մատնվել անտերության, իսկ բանվորները ցրվել: Գրիգոր Աղամիրյանը աշխատանք փնտրելու և որոշ չափով ապահով պայմաններ ստեղծելու նպատակով տեղափոխվում է Բաքու, իսկ այնտեղից` Հյուսիսային Կովկաս` Գրոզնի քաղաք, որտեղ 1918թ. ծնվում է որդին` Գոգան: Վերջինս սովորել է մինչև 9-րդ դասարանը, 1932թ. սկսած աշխատել Գրոզնու ՚Օկտյաբրնևթՙ տրեստում, որտեղ էլ սովորում է խառատի մասնագիտություն:

Աշխատասեր և համարձակ պատանուն շուտով ճանաչում են տրեստում և նպատակահարմար գտնում գործուղել սովորելու քաղաքացիական օդաչուական դպրոցում, որի պահանջ կար:

1937թ. ավարտում է 3-րդ օդաչուական դպրոցը և աշխատում քաղաքացիական օդային նավատորմում:

Երկու տարի հետո 1939թ. Գոգա Աղամիրյանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Օրինակելի ծառայության և մարտական ու քաղաքական լավագույն պատրաստականության համար արժանանում է հրամանատարության շնորհակալությանը և երաշխավորվում է ընդունվելու Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերը:

Խորհրդային բանակից զորացրվելուց հետո կոմունիստ Աղամիրյանը ծառայում է քաղաքացիական օդային նավատորմում որպես օդաչու հրահանգիչ:

1941թ. էր… Պատերազմի բոցը մոլեգնում էր երկրի արևմտյան շրջաններում` սկսած Սև ծովից մինչև Բարենցի ծովը: Այդ օրը լեյտենանտ Գոգա Աղամիրյանը և իր օդաչու ընկերը ռադիոյով լսում էին վերջին լուրերի հաղորդագրությունը` ՚թշնամին գետանց կատարեց Արևմտյան Դվինայով… Պսկովի, Վիտեբսկի ուղղություններում մեր զորքերը ահեղ մարտեր մղեցին թշնամու մեծ գերակշռություն ունեցող ուժերի դեմ..ՙ

Գոգան և իր ընկերը` Վլադիմիրը, որոշեցին հասնել զորամաս: Իսկ այն հեռու ճանապարհին` տանկեր, ավտոմեքենաներ, հետիոտն քայլող զինվորներ, օդում հռնդում էին ռմբակոծիչների ու կործանիչների շարժիչները:

Օդաչուներ Գոգան և Վլադիմիրը կապի բաժանմունքի մոտ կանգ առան և մտան ներս: Գոգան հեռագիր ուղարկեց. ՚Գրոզնի, նոր նավթահանքեր, 22 տեղամաս. Աուսաննա Իվանի Աղամիրյանին. հայրիկին հայտնեք, որ մեկնում եմ ռազմաճակատ: Գոգաՙ:

Գոգա Աղամիրյանը և Վլադիմիր Դրագոմիրեցկին հասնում են զորամաս և ներկայանում գնդի հրամանատար Կոնդրատևին, զեկուցում, որ ավարտել են Բալաշովյան ուսումնարանը և աշխատել Սիբիրի քաղաքացիական ավիացիայի երթուղիներով, սակայն այժմ ցանկանում են թռչել մարտական ինքնաթիռներով: Փորձված հրամանատարը հարցումներով ստուգում էր, թե ինչքանով են ծանոթ օդերևութաբանական վատ պայմաններում գիշերային թռիչքներին, ինքնաթիռների տեսակներին ու տիպերին, ինչքան թռիչք-ժամ ունեն:

Հրամանատարը լսելով նրանց ուրախացավ, նրանք իսկական դյուցազուններ են:

Գնդապետ Կոնդրատևը հրամայեց օդաչուներ Գոգա Աղամիրյանին և Վլադիմիր Դրագոմիրեցկուն նշանակել մեկ ամիս ռմբակոծիչների վրա մարտական թռիչք: Գոգա Ադամիրյանը խնդրեց գնդի հրամանատարին, որ թույլատրի անմիջապես թռիչքի գնալ:

— Ոչ, դեռ կհասցնես: Անցան օրեր: Լեյտենանտ Գոգա Աղամիրյանը իր անձնակազմով ռմբակոծեց Սմոլենսկի, Կիևի. և Ռովնոյի մոտ եղած թշնամու խմբավորումները:

Պաշարման մեջ գտնվող լենինգրադցիների համար պարաշյուտներով իջեցրեց զենք ու զինամթերք: Ձմեռ, ձյուն, սառնամանիք: Օդաչուի խցիկի ապակիները ծածկվեցին սառույցով: Ռմբակոծիչից ցած թռչում էր ՚Մեսսեր շմիդտներիՙ մի էսկադրիլիա: Գոգան շտապում էր կատարել խնդիրը: Երևաց երկաթուղային խոշոր կայարանը: Ռումբերը ճիշտ նպատակակետի վրա թափեց, ոչնչացվեց ռազմամթերքով և վառելիքով բեռնավորված երեք էշելոն:

Հաջորդ օրը գնդի հրամանատարը նոր դժվար առաջադրանք տվեց: Գերմանական ծանր հրետանու մի դիվիզիոն Կրոնշտատից կրակի տակ էր առել պաշարված Լենինգրադը: Աղամիրյանի ռմբակոծիչը օդ բարձրացավ: Խիզախ օդաչուն անընդհատ բարձրություն էր վերցնում: Ինչպես կանխատեսել էր շտուրմանը, շրջանցելով հակառակորդին Ադամիրյանը արագորեն ցած իջավ, նկատեց բոցավառումներ: Մոտենալով նպատակակետին, ռումբերը թափեց ցած, պարզ երևացող հրանոթների վրա: Դիվիզիոնը լրիվ ոչնչացվեց: Ռազմամթերքի պայթյուններից ծխի քուլաներ էրն բարձրանում:

Շատ չանցած` Ադամիրյանը արդեն տասնյակ հարյուրավոր կիլոմետրերով թռիչք էր կատարում թիկունքում գործող պարտիզանների մոտ, զենք ու պարեն հասցնում նրանց:

1942թ. էր: Դիվիզիայի հրամանատարը ՚Կարմիր դրոշիՙ շքանշան հանձնեց Աղամիրյանին և Ուլիսկոյին, ասելով. Ձեր անձնակազմը Մեդվեդևի և Կովպակի պարտիզաններին է օգնության հասել: Այժմ Ձեր առաջ ավելի բարդ խնդիր է կանգնած: Քարտեզի վրա ցույց տվեց Սմոլենսկի մոտ գործող Դանչենկոյի պարտիզանական միավորման շրջանը: Ադամիրյանը հաջորդ օրը, տաք հագուստով, դեղորայքով, պայթուցիկ նյութերով բեռնավորված, ուղերթ վերցրեց և Սմոլենսկի շրջանում գտավ պարտիզաններին: Ադամիրյանը և Ուլիսկոն գիշերային խավարում ազդանշաններով գտել էին պարտիզանների ենթադրվող տեղը և վայրէջք կատարեց: Խորհրդային Միության հերոս, պարտիզան Բելովը որպես հիշատակ Աղամիրյանին նվիրեց իր ատրճանակը:

Աղամիրյանը  Օրյոլ-Կուրսկ ճակատամարտում պարգևատրվեց ՚Կարմիր դրոշիՙ երկրորդ շքանշանով:

Զորամասի հրամանատար գեներալ Շչետչիկովը ինքնաթիռների հրամանատարների և շտուրմանների մի խմբի տվեց առավել դժվարին առաջադրանք, պետք է զենք ու զինամթերք հասցնել Հարավսլավիայի պարտիզաններին, որոնց դեմ գերմանացիները հանել էին տանկային խոշոր միավորում:

Մարշալ Տիտոյի պարտիզանները անհավասար մարտեր էին մղում, օգնություն էին խնդրում: Թռիչքը շատ վտանգավոր էր: Ադամիրյանը անընդհատ թռչում էր ցած, լեռների վրայով, լույս արձակող ավիառումբով լուսավորելով ժայռերը: Անտառով անցնող գերմանական տեխնիկայի վրա իջավ կես տոննանոց ռումբը: Ադամիրյանը հրճվանքի մեջ էր: Այնուհետև շրջադարձ կատարեց և ավելի իջավ պարտիզանների պայմանական կետի վրա, պարաշյոըտներով իջեցրեց զենքը ու զինամթերքը: Հնգյակը վերադարձավ մարտական առաջադրանքը փայլուն կերպով կատարւսծ: Այն կրկնեց բազմաթիվ անգամ, որոնցից մեկի ժամանակ զոհվեց գնդապետ Կոնդրատևը:

Մի թռիչքի ժամանակ ինքնաթիռը ՚Մեսսեր Շմիդտիՙ գնդակներից ծակվել էր: Ադամիրյանը գնդացրային հերթով վառեց ՚Մեսսեր Շմիդտինՙ:

… Եվ նորից մարտական վտանգավոր թռիչքներ: Բայց անմոռանալի է դեպի Վիսպրեն կատարած թռիչքը, որի ժամանակ ռմբակոծեց երկաթուղային հանգույցը: Վերադարձին օդում ռադիոյով լսեց իր անունը` Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու մասին հաղորդագրության մեջ: Երբ վայրէջք կատարեց, օդանավակայանում նրան սպասում էին ընկերները և հրամանատար` Դրեգոմիրեցկին: Վերջինս շնորհավորելով հերոսի բարձր կոչման համար, հայտնեց, որ մարշալ Տիտոն Աղամիրյանին պարգևատրել է ՚Առաջին աստիճանի պարտիզանական աստղովՙ:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1944թ. նոյեմբերի 5-ի հրամանագրով Գոգա Գրիգորի Աղամիրյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Խորհրդային   Միության   հերոս,  գվարդիայի   կապիտան,   օդաչու  Գոգա   Աղամիրյանի  մարտական սխրագործությունները շարունակվում են մինչև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի ավարտը: Նա գիշերային հեռավոր մարտական թռիչքներով կատարում է անձնուրաց սխրագործություններ և պարգևատրվում Ալեքսանդր Նևսկու շքանշանով, նշանակվում էսկադրիլիայի հրամանատար: Էսկադրիլիայի անձնակազմից 62 հոգի պարգևատրվել են շքանշաներով:

Ադամիրյանը կատարել է 234 թռիչք, 2500 ժամ-թռիչք, որից գիշերային` ավելի քան 1000: Ավիացիայի գնդապետ Գոգա Ադամիրյանը մինչև 1965թ. շարունակում է իր ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում` ավիացիոն զորամասում, նվիրվում երիտասարդ կադրերի պատրաստմանը: Պարգևատրվել է 8 շքանշաններով և 10 մեդալներով: 1965թ. աշխատանքի է անցել և բնակություն հաստատել Վորոնեժ քաղաքում:

Տեղեկությունները քաղված են հերոսների մասին գրքից և ՚Գրոզնինսկի ռաբոչի՚ թերթի 1962թ. դեկտեմբերի 28-ի համարում տպագրված ՚Հերոսը նոր նավթահանքիցՙ արժեքավոր հոդվածից, հեղինակ Ն.Շիպուլին: 1963թ. Կապան քաղաքի բնակիչ Մ. Քարամյանը Գրոզնի քաղաքում հանդիպում է Խորհրդային Միության հերոս Գոգա Գրիգորի Աղամիրյանի մորն ու քրոջը: Հարազատներից վերցնում է հերոսի մասին գրած ՚Գրոզնինսկի ռաբոչիՙ թերթը և Գոգա Աղամիրյանի լուսանկարը: Վերադառնալով Կապան այն իր նամակի հետ հանձնում է ՚Պղնձի համարՙ թերթի խմբագրությանը:

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Հեռավոր գործողության ավիացիայի սպայակւսն կազմին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու մասին:

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում  հրամանատարության  մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում, հանձնելով ՚Լենինիՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

1.            Գվարդիայի կապիտան ԳՈԳԱ ԳՐԻԳՈՐԻ ԱՂԱՄԻՐՈՎԻՆ

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Մ.ԿԱԼԻՆԻՆ

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ա.ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 5-ր նոյեմբերի, 1944թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: