ԲԱԳՐԱՏ ԻՍԱՀԱԿԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


ԳՎԱՐԴԻԱՅԻ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ

Բագրատ Իսահակի Առուշանյանը ծնվել է 1903թ. Հին Գորիսում: Վաղ հասակից տեղափոխվել է Աշխաբադ, որտեղ Բագրատը անցնում է աշխատանքի և օգնում հորը: Քսան տարեկանում զորակոչվել է կարմիր բանակ: 1926թ. հայկական ռազմական դպրոցն ավարտելուց հետո ծառայել է հայկական լեռնահրաձգային դիվիզիայում որպես վաշտի, ապա գումարտակի հրամանատար: Այնուհետև Բագրատ Առուշանյանը նշանակվել է 1-ին գնդի դպրոցի պետ:

Բագրատ Առուշանյանը սովորել ու ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ստացել գնդապետի կոչում և մասնակցել ֆիննական պատերազմին որպես կորպուսի շտաբի պետ: 1940թ. Բագրատ Առուշանյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 56-րդ բանակի շտաբի պետ Բ. Առուշանյանը 1941թ. Հայրենական պատերազմի սկզբից մասնակցել է մարտերին Պերեմիշլի, կարպատների Զերնիզիցի շրջաններում, ապա Ռոստովի ուղղություններում: 1943թ. 1-ին Մերձբալթյան, այնուհետև 3-րդ բելոռուսական ռազմաճակատներում բանակի հրամանատարի տեղակալ, 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանը մարտնչել է գերմանաֆաշիստական զավթիչների դեմ Վիտեբսկից մինչև Տելզիտ ու Նեման, Արևելյան Պրուսիայում, Զեմլյանսկի թերակղզում մինչև Բալթիկ ծովի ափը, հանդես բերել հմտություն ու խիզախություն: Մերձբալթյան և Արևելյան պրուսիայի դժվարին մարտական օպերացիաներում գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանի հրամանատարությամբ 11-րդ կարմրադրոշ գվարդիական հրաձգային կորպուսը գերազանց կերպով կատարեց մարտական առաջադրանքները: կորպուսը պարգևատրվեց Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով: Մի քանի տասնյակ ռազմիկներ արժանացան Խորհրդային միության հերոսի կոչման, հազարավոր մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1945թ. գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

Բագրատ Առուշանյանը պարգևատրվել է ՚Կարմիր դրոշիՙ երեք, ՚Սուվորովի 2-րդ աստիճանիՙ շքանշաններով, բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:

Հաղթանակից հետո գեներալ-լեյտենանտ Բ.Առուշանյանը անցավ դասախոսական աշխատանքի Մոսկվայի բարձրագույն ռազմական ակադեմիայում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: