ԱՐԱՄԱՅԻՍ ԱՍԱՏՈՒՐԻ ՍԱՐԳԻՍՈՎ


Խորհրդային միության հերոս

Արամայիս Ասատուրի Սարգիսովը ծնվել է Գորիսի Տեղ գյուղում: Ընտանիքը տեղափոխվել է Բաքու քաղաք, որտեղ Արամայիսը սովորելուն զուգընթաց աշխատել և օգնել է ընտանիքին:

1941թ. կամավոր մեկնել է բանակ, 76-րդ հայկական հրաձգային դիվիզիան վերանվանվում է 51-րդ գվարդիականի և փոխադրվում Առաջին մերձբալթյան ռազմաճակատ, Վիտեբսկի մարզի ուղղությունը: 1944թ. հունիսի 22-ի գվարդիական դիվիզիան կատաղի մարտերով ճեղքում է գերմանական զորքերի ուժեղ պաշտպանությունը Սիրոտինոյի շրջանում և երկու օր հետո դուրս գալիս Արևմտյան Դվինա գետի ձախ ափը` Բալբեչու գյուղը, ոչնչացնում թշնամու հենակետը: Եֆրեյտոր Արամայիս Սարգիսովի գնդացրային հաշվարկը` 20 հոգի գետանցում են Արևմտյան Դվինան և ետ մղում հակառակորդի հակագրոհները: Վերջին մարտերում վիրավոր հրամանատարին մարմնով պաշտպանելով զոհվել է Արամայիս Սարգիսովը: Զորամասը հաջողությամբ գետանցում է Արևմտյան Դվինան:

Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար գվարդիայի եֆրեյտոր Արամայիս Ասատուրի Սարգիսովին հետմահու շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում:

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Կարմիր բանակի գեներալներին, սպայական, սերժանտական և շարքային կազմին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ

կոչում շնորհելու մասին:

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում, հանձնելով ՚ԼԵՆԻՆԻՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

103. Գվարդիայի եֆրեյտոր ԱՐԱՄԱՅԻՍ ԱՍԱՏՈՒՐԻ ՍԱՐԳԻՍՈՎԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ԿԱԼԻՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ա. ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 22 հունվարի 1944 թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: