ԱՎԵՏԻՍ ԽՈՒԴԻԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Ավիացիայի գնդապետ

Ավիացիայի գնդապետ Ավետիս Դանելյանը ծնվել է 1902թ. Կապանի շրջանի Կեմանց գյուղում:

1924թ. մեկնում է Կարմիր բանակ և ծառայում սակրավորային գումարտակում, այնուհետև տեղափոխվում ավիացոն ջոկատ: Հաջողությամբ ավարտում է Թբիլիսիի նախապատրաստական դասընթացը:

1926թ. ընդունվում է Լենինգրադի օդաչուական ուսումնարանը, 1928թ. ավարտում և ստանում է կրտսեր օդաչուի կոչում: 1932թ. ընդունվում է Ժուկովի անվան ռազմաօդային ուժերի ակադեմիան, որն ավարտում է 1936 թվականին: Դանելյանի դիպլոմային աշխատանքը, որը ղեկավարում է ավիակոնստրուկտոր Տուպոլոևը, գնահատվել է գերազանց:

Ավետիս Դանելյանը մասնակցել է Ֆիննական պատերազմին, պարգևատրվել ՚Կարմիր աստղՙ շքանշանով:

Երբ սկսվեց Մեծ Հայրենականը մայոր Դանելյանը ավիացոն գնդի հրամանատարի տեղակալ էր, հետագայում ավիացոն դիվիզիայի հրամանատարի ինժեներաշահագործման գծով տեղակալ:

Դիվիզիան հոյակապ գործեց Կուրսկի աղեղի շրջանում, Ավետիս Դանելիանը պարգևատրվեց Լենինի շքանշանով` կործանիչների տեխնիկական լավագույն սպասարկման համար:

Կուրսկի շրջանում կատաղի մարտից չվերադարձավ վեց ինքնաթիռ: Դանիելյանին անձաբ հաջողվեց գտնել նրանց, որոնք տեխնիկական թերության պատճառով վայրէջք էին կատարել: Դանիելյանը ուսումնասիրեց, գտավ կործանիչների գործարանային տեխնիկական թերությունները և արեց նորարական առաջարկ, որի համար պարգևատրվեց հատուկ դիպլոմով:

Դիվիզիան մասնակցել է Հարավսլավիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի ազատագրմանը: Այդ ընթացքում Դանիելյանը կատարել է մի քանի հազար թռիչք: Մի անգամ Դանիելյանի կործանիչը վնասվեց, սպառվեց վառելիքը: Նա չէր ցանկանում կործանիչը թշնամու ձեռքը գցել և վայրէջք կատարեց ոչ հարմար դաշտում, ծանր վիրավորվեց, բայց փրկեց կործանիչը:

1944թ. տեղափոխվում է գործարան` որպես գլխավոր ինժեներ, այստեղ արտադրվում էին ինքնաթիռներ:

Ավետիս Դանիելյանը մոտիկից ծանոթ էր Հայկ Բժշկյանցի` Գայի, Խանփերյանցի (Խուդյոկովի), Միկոյանի, Տուպոլևի հետ:

Պարգևատրվել է   ՚Լենինիՙ, ՚Կարմիր աստղՙ, ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշաններով ու մարտական մեդալներով:

Ավիացիայի գնդապետ Ավետիս Դանիելյանը հաճախ էր այցելում հայրենի Կապան քաղաքի օդանավակայանը, հանդիպում ունենում և կարևոր խորհուրդներ տալիս օդաչուներին ու սպասարկող անձնակազմին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: