ԱՆԴՐԱՆԻԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյանը ծնվել է 1916թ. Բաքու քաղաքում: Նրա ծնողները Զանգեզուրի Բնունիս գյուղից տեղափոխվել էին Բաքու: Ավարտել է մանկավարժական տեխնիկումը: 1934թ. ընտանիքով տեղափոխվել են Բաքու: Անդրանիկ Մանուկյանը ուսուցչական աշխատանք է կատարել հայկական դպրոցում և հեռակա սովորել մանկավարժական ինստիտուտում: 1940թ. հունվարին  երկրորդ կուրսից  զորակոչվել է բանակ: Ծառայել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի 63-րդ լեռնահրաձգային դիվիզիայում շարքային զինվոր:

1941թ. հունիսի 22-ին պատերազմը սկսվելուց անմիջապես հետո դիվիզիայի այն գունդը, որտեղ ծառայում էր Ա. Մանուկյանը, մտավ Իրանի տերիտորիան, իսկ նույն թվականի դեկտեմբերին գունդը տեղափոխվեց Թեոդոսիա որպես ռազմաճակատային դեսանտ: Նավահանգստում զոհվեց վաշտի քաղղեկը: Անդրանիկ Մանուկյանը քաղղեկի պարտականությունը վերցրեց իր վրա և գրոհի տարավ դեսանտայիններին: Սևաստոպոլի պաշտպանության շրջանում սկսված կատաղի մարտերում Դալնիե Կամիշի գյուղի մոտ գիշերը Ա.Մանուկյանը ծանր վիրավորվել է: Մի քանի ամիս բուժվելուց հետո սովորել է հրակազմի ՚Վըստելՙ-ի դասընթացներում: 1942թ. ապրիլին ավարտել է դասընթացը լեյտենանտի կոչումով և մեկնել ռազմաճակատ` 21-րդ մեքենայացված բրիգադի 69-րդ տանկային գնդի ավտոմատավորների վաշտը որպես վաշտի հրամանատար և մասնակցել Կիևի ճակատամարտին: Այնուհետև նշանակվել է տանկային գնդի շտաբի պետի օգնական, 1944թ.` Առաջին գվարդիական տանկային բրիգադի հետախուզության պետ: 1944թ. դեկտեմբերի ցրտաշունչ օրերն էին: Առաջին տանկային բրիգադի հրամանատար Մ. Կատյուկովը հրամայեց հետախուզել շրջապատը: Դա Լեհաստանում էր, Ալեքսանդրով քաղաքի մոտ: Հարձակումը պետք էր շարունակվեր Պոզնանի ուղղությամբ: Ուշ երեկո էր: Անդրանիկ Մանուկյանի հետախուզական խումբը հմուտ ու համարձակ գործողություններով հարձակվում է ակումբի շենքի վրա, որտեղ սպաների խորհրդակցություն էր, ոչնչացնում շատ հիտլերականների և երկու սպայի գերի վերցնում: Անդրանիկ Մանուկյանը իր հետախույզներով թափանցել է Մեզիրտիցի շրջանը, Բոմոր քաղաքի պարետատունը և բռնելով սպային, որի պլանշետի մեջ քարտեզներ էր, արագորեն հասցնում հրամատարությանը: Մանուկյանի հետախուզական խումբը հասել է մինչև Օդերի ափը, մտել Բեռլին:

Գնդապետ Անդրանիկ Մանուկյանին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում: Պատերազմի ավարտից հետո աշխատել է ՆԳՆ համակարգում, որտեղ նրան շնորհվել է գնդապետի կոչում:

Աշխատել է Երևանի թիվ 110 միջնակարգ դպրոցում զինղեկ: Հերոսը պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի երկու շքանշաններով, Գրյունվալդի 3-րդ աստիճանի խաչով և մարտական մեդալներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: