ԱՂՎԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ ԲԱԲԱՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Աղվան Նահապետի Բաբայանը ծնվել է 1919թ. Դարալագյազի Թարաթումբ գյուղում: Սովորել է Աղքենդ և Աղավնաձոր գյուղերի դպրոցներում: Հեռակա ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ:

1940թ. հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել Միլերովո քաղաքում տեղակայված 271-րդ դիվիզիայի 525-րդ հրաձգային գնդում: Հայրենական պատերազմի սկզբում Չերկասսում գտնվող գունդը մտնում է պաշտպանական մարտերի մեջ Բելայա-Բերկովի և Ալեքսանդրովկայի շրջանում:  Հուլիսի 17-ին Ա. Բաբայանը վիրավորվել է, ապաքինվելուց հետո մասնակցել է Դեսսայի մետ Օստյոր քաղաքի համար մղվող մարտերին, որտեղ երկրորդ անգամ է վիրավորվել: Ծանր վիրավոր Աղվան Բաբայանին ֆաշիստները գերի են վերցնում:

1941թ. դեկտեմբերի 28-ին Կիևից ռազմագերիներին տեղափոխելու ժամանակ Աղվան Բաբայանը իր ընկերոջ` ռազմագերի Վաղինակ Հայրապետյանի հետ գիշերը փախուստի են դիմում, սակայն հաջողության չեն հասնում, բռնվում են: 1942թ. փետրվարի 27-ին նրանց հաջողվում է փախչել ճամբարից և մեծ դժվարություններով հասնել Հյուսիսային Կովկաս:

Նևինովկայի շրջանի Պավլովկա գյուղը ազատագրելիս Բաբայանն ու Հայրապետյանը միանում են Խորհրդային զորամասերին:

1943թ. ուկրաինական 4-րդ ռազմաճակատում 216-րդ դիվիզիայի 657-րդ հրաձգային գնդի 2-րդ գումարտակում դասակի հրամանատար Աղվան Բաբայանը մասնակցել է 114-րդ 195-րդ բարձունքների գրավմանը, գրոհել հակառակորդի բնագծերի, խրամատների վրա, մեծ քանակությամբ ռազմավար և 40 գերմանական զինվոր գերի վերցրել: Այնուհետև մասնակցել Դոնբասի ազատագրմանը: 1943թ. հոկտեմբերին  Աղվան Բաբայանի դասակը Միլիտոպոլում պաշտպանում է Ուդաչնի գյուղի ուղղությունը, անցնում Սիվալ և ամրանումԹարխան բնակավայրում: Համարձակ և վճռական գործողություններով մարտական առաջադրանքները կատարելու և անձնական խիզախության համար Աղվան բաբայանը պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով:

1944թ. մայիսին 647-րդ հրաձգային գունդը մասնակցել է Սևաստոպոլի համար մղված մարտերին, ավագ սերժանտ Ա. Բաբայանի դասակը ճեղքում է թշնամու պաշտպանությունը Սապուն Գորա բարձրունքի վրա, մարտում զոհվում է վաշտի հրամանատարը, Բաբայանը ստանձնում է վաշտի հրամանատարությունը և գրոհով մտնում քաղաք:

Քաղաքի փողոցներում մղվող համառ մարտում զոհվում է գումարտակի հրամանատարը, Բաբայանը ստանձնում է գումարտակի հրամանատարությունը և մյուս զորամասերի հետ մասնակցում Սևաստոպոլի ազատագրմանը:

1945թ. մարտի 24-ին Աղվան Բաբայանին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում:

Ա. Բաբայանի գումարտակը 216-րդ դիվիզիայի կազմում 2-րդ բելոռուսական և 1-ին մերձբալթյան ռազմաճակատներում մասնակցել է ՚Մահվան ձորիՙ գրավմանը, անցել լեհ-գերմանական սահմանները և գրոհել Քյոնիկսբուրգ քաղաք-ամրոցի վրա: Ա.Բաբայանը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

Զորացրվելուց հետո աշխատել է Եղեգնաձորի Թարաթումբի գյուղխորհրդի նախագահի տեղակալ, ապա Երևան ՚Հաղթանակՙ հանգստի և կուլտուրայի պարկի տնօրեն:

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՍ` հանձնելով ՚Լենինիՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

1. Ավագ սերժանտ ԱՂՎԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Մ.ԿԱԼԻՆԻՆ

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ա.ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 24 մարտի, 1945թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: