ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԲԵԳԼԱՐԻ


Հմայակ Աղաջանյանը ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Չափնի գյուղում:

Ավարտել է Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1941թ. սեպտեմբերին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Լենինգրադի ռազմական օկրուգում որպես հետախույզ, հետագայում` հետախուզական խմբի հրամանատար: Մասնակցել է Լենինգրադի 900 օրյա հերոսական պաշտպանությանը: Սովորել է սպայական դասընթացներում, ստացել է լեյտենանտի կոչում: Հայրենական պատերազմին մասնակցել է մինչև նրա հաղթական ավարտը: Երկու անգամ վիրավորվել է: Հաղթանակից հետո շարունակել է զինվորական ծառայությունը Լենինգրադում մինչև 1953 թվականը:

Հ. Աղաջանյանը 1953թ. տեղափոխվել է Երևան, ծառայությունը շարունակել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մինչև 1956թ., կատարել հրամանատարական տարբեր պաշտոններ:

Հմայակ Աղաջանյանը բանակից զորացրվել է 1956թ. որպես պահեստային փոխգնդապետ:

Աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարությունում, այնուհետև Երևան քաղաքի հասարակական սննդի տրեստում:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշաններով, ՚Լենինգրադի պաշտպանության համարՙ և մի շարք մարտական մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: