ԱՂԱԹԵԼՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ԲԱԼԱՅԻ


Ծնվել է 1906թ. Կապանի շրջանի Ուժանիս գյուղում: 12 տարեկանում զրկվել է հորից ու մորից: Կատարել է տարբեր աշխատանքներ: 1929-31թթ. ծառայել է Կարմիր բանակում: Այնուհետև աշխատանքի անցել նավթարդյունաբերությունում:

1941թ. զորակոչվել է բանակ, 1942թ. մասնակցել է Կերչի մարտերին: Ռումբի պայթյունից կոնտուզիա է ստացել, բուժվել Եսենտուկի քաղաքի զինվորական հոսպիտալում և ազատվել հետագա ծառայությունից:

Վերադարձել է Կապան և աշխատել Կապանի երկաթուղայինների կոլեկտիվում:

Պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, ապրում է Կապան քաղաքում:

Метки: , ,

Оставьте комментарий