ԱՂԱԳՈՒԼՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՏԻԳՐԱՆԻ


Ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Ճակատեն գյուղում: 1942թ. օգոստոսի 28-ին զորակոչվել է բանակ, մի քանի ամիս ծառայել Քութաիսում և մեկնել ռազմաճակատ: Նրա վերջին նամակները ստացվել են Ալթայից: Գրում էր, որ մեկնում եմ ռազմաճակատ: Այնուհետև ոչ մի տեղեկություն այլևս չի ստացվել:

Անցան տարիներ: 1982 թվականն էր: ՚Երեկոյան Երևանՙ թերթի մարտի 9-ի համարում տպագրված ՚Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվելՙ հոդվածում նշված է նաև Վազգեն Տիգրանի Աղագուլյանի սխրագործության մասին, վկայակոչելով ՚Վո սլովո ռոդինիՙ ճակատային թերթի 1943թ. օգոստոսի 16-ի համարում տպագրված ՚Աղագուլյանի սխրանքն անմահ էՙ հոդվածը Դ.Գալկայի ստորագրությամբ: Երկար փնտրումներից հետո 1982թ. նոյեմբերի 20-ին ստացվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության նամակների բաժնի գլխավոր կոնսուլտանտ Սիբիլևի պատասխանը, որ անհատական կենսաթոշակառու Դ.Գալկան բնակվում է Խարկովում, և հասցեն: Շտապ նամակ ուղարկվեց Խարկով Դ.Գալկայի հասցեով, որտեղ խնդրել են հաստատել. արդյոք ինքն է վերը նշված հոդվածի հեղինակը:

Պատասխանը չուշացավ: Գրում է, որ այո, այդ հոդվածի հեղինակը ինքն է, որ Վազգեն Աղագուլյանը իրեն փառքով է պսակել և հերոսաբար զոհվել 1943թ. օգոստոսի առաջին օրերին:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: