ԱՂԱԳՈՒԼՅԱՆ ԱՐԾՎԻԿ ՏԻԳՐԱՆԻ


Ծնվել է 1919թ. Կապանի շրջանի Ճակատեն գյուղում: Կապան քաղաքի թիվ 1 միջն. դպրոցի 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել և սովորել է Երևանի անասնաբուժական տեխնիկումում, որն ավարտել և աշխատանքի է անցել Կապանի շրջանի Շիկահողի ենթաշրջանում որպես անասնաբույժ:

1939թ. զորակոչվել է բանակ: Կապանի հարյուր զորակոչիկների հետ ծառայել է Բրեստի ամրոցի կայազորում` 84-րդ գնդում:

1941թ. հունիսի 23-ին` պատերազմի առաջին օրը Բրեստի ամրոցը շրջապատվել է ֆաշիստական զորքերի կողմից, սկսվել կատաղի մարտերը:

Գնդի կոմերիտականների կազմակերպության քարտուղար Սամվել Մաթևոսյանը գնդի կոմիսար Ֆոմինի հրամանով մի ջոկատով ամրոցի դարպասի մոտ գրոհում է հակառակորդի վրա և ետ մղում: Այդ ջոկատում Բրեստի հերոսական պաշտպանությանը մասնակցում է Արծվիկ Աղագուլյանը: Կատաղի մարտերից մեկում վիրավորվում է Սամվել Մաթևոսյանը: Արծվիկ Աղագուլյանը նրան տեղափոխում է ամրոցի նկուղներից մեկը, որտեղ կային ծանր վիրավորներ:

Արծվիկ Աղագուլյանը վերադառնում է Բրեստի պաշտպանների շարքերը: Արյունահեղ մարտերում վիրավորվում է Արծվիկ Աղագուլյանը:

Բրեստի ամրոցի նկուղներում բազմաթիվ զինվորների գերի են վերցվել հիտլերականների կողմից: Գերիների ճամբարից Սամվել Մաթևոսյանը, Արծվիկ Աղագուլյանը և Սես Նուրիջանյանը դիմում են փախուստի և միանում Կարմիր բանակի զորամասերին:

Արծվիկ Աղագուլյանը պատերազմի հաղթական ավարտից հետո զորացրվել ու վերադարձել է հայրենի Ճակատեն գյուղ, աշխատել ենթաշրջանի անասնաբույժ: Հեռակա ավարտել է Երևանի Զոովետ ինստիտուտը: 1951թ. տեղափոխվել է Կիսլովոդսկ քաղաք, մի քանի անգամ այցելել Բրեստի ամրոց ու հանդիպել մարտական ընկերներին:

Պարգևատրվել է մարտական շքանշաններով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: