ԱԼՈՒՄՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԻՔԱՅԵԼԻ


Հմայակ Միքայելի Ալումյանը ծնվել է 1919թ.-ին Խնձորեսկ գյուղում: Ավարտել է ինստիտուտը և աշխատել հայրենի գյուղի ու Սիսիան քաղաքի միջնակարգ դպրոցներում: 1941թ. զորակոչվել է բանակ, ծառայել 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում` Իրանում, այնուհետև Արևմտյան ռազմաճակատում մասնակցել մարտերին Պոլտավայի ուղղությամբ: Նա սանիտարական ծառայություն է կատարել և գնդակների տարափի տակ կյանքը վտանգի ենթարկելով ծանր վիրավորներ է տեղափոխել ճակատի առաջին գծից:

1942թ. Ուկրաինայի Կապինկա գյուղի ուղղությամբ մղվող մարտերում Ալումյանը ծանր վիրավորվել է: Ապաքինվելուց հետո զորացրվել է:

Հմայակ Ալումյանը անցնում է մանկավարժական աշխատանքի նախ Սիսիանի, ապա Գորիսի շրջաններում` դպրոցի դիրեկտոր: Վերջին տարիներին աշխատել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և մի շարք մարտական ու հոբելյանական, ՚Ժողովրդական կրթության գերազանցիկՙ կրծքանշանով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: