ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄԵՍՐՈՊ ԱՆԴՐԵԱՍԻ


Մեսրոպ Անդրեասի Ալավերդյանը ծնվել է 1918թ. Խնձորեսկ գյուղում: 1941թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ռազմաճակատից էվակուացված խոշոր գործարանների տեղադրման համար Չելյաբինսկում, Կարականդայում, Բալխաշում կատարվում էին շինարարական աշխատանքներ, որտեղ ուղարկվում է աշխատելու նաև Մեսրոպ Ալավերդյանը: Այնուհետև սովորել է հրամանատարների դպրոցում, ստացել ավագ սերժանտի կոչում, նշանակվել դասակի հրամանատար և Լենինգրադի ռազմաճակատում Վոլխովի ուղղությունում մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը: Դասակը, որի հրամանատարը Մեսրոպ Ալավերդյանն էր, հաջողությամբ հակագրոհի է անցնում հակառակորդի դեմ կարևոր օբյեկտի` ՀԷԿ-ի ուղղությամբ, պաշտպանում այն, կանխում թշնամու կողմից պայթեցումը:

Մ. Ալավերդյանը մասնակցել է Բելոռուսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ազատագրման համառ մարտերին, Լեհաստանով հասել Բեռլին:

Մեսրոպ Ալավերդյանը պարգևատրվել է ՚Խիզախության համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ մարտական մեդալներով: Պատերազմի հաշմանդամ է, ստացել է մարտական հոբելյանական վեց մեդալներ:

1945թ.-ին զորացրվելուց հետո մանկավարժական աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի քիմիայի ու կենսաբանության ֆակուլտետը: Նա երկու տասնամյակ Խնձորեսկի միջնակարգ դպրոցի դիրեկտորն էր, պարգևատրվել է ՚Աշխատանքային գերազանցությանՙ մեդալով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: