ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՄԻՔԱՅԵԼԻ


Ծնվել է 1922թ. Կապանի Առաջաձոր գյուղում: Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941թ. օգոստոսին զորակոչվել է բանակ և 1942թ. մասնակցել է Հյուսիսային Կովկասի  պաշտպանական մարտերին, 62-րդ Կարմրադրոշ հատուկ ծովային բրիգադում:

Ջոկի հրամանատար Ղևոնդ Աբրահամյանը մարտական առաջադրանք է ստանում` գիշերը պայթեցնել Նիժնի-Սանիբա գյուղի մատույցներում գտնվող գետի կամուրջը, որի վրայով անցնում է հակառակորդի ռազմական տեխնիկան: Կամուրջը պահպանվում էր գերմանական պահակախմբի կողմից: Գիշերային խավարի մեջ փոքրիկ մակույկը գետի հոսանքով առաջ էր ընթանում: Աննկատ հասնում  են նպատակակետին:

Կամրջի հենասյան զառիթափին տեղադրելով պայթեցման խուրձը, հազիվ հեռանում են 200 մետր, և լսվում է հուժկու պայթյուն: Կամուրջը փլվում է: Մարտական առաջադրանքը կատարված է: Սերժանտ Ղևոնդ Աբրահամյանը վիրավորվում է արկի բեկորից: Վիրավոր զինվորը ապաքինվում է և ծառայում 2-րդ Բելառուսական ռազմաճակատի 2-րդ կարմրադրոշ ավիացիոն գնդում, մարտական ինքնաթիռի անձնակազմում` որպես ռադիստ-կրակող: Ղևոնդ Աբրահամյանը մարտական ինքնաթիռում մասնակցել է 133 թռիչքների, Գոմել, Լուցկ և այլ քաղաքների, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի ուղղություններում: 2-րդ Բելառուսական ռազմաճակատի զորամիավորումները հասնում են Բեռլին: Ավիացիոն գունդը, որտեղ ծառայում էր հայ քաջորդին, մասնակցել է Բեռլինի գրավմանը:1945թ. ապրիլի 14-ին Օդեր գետն անցնելու ժամանակ օգտագործվեցին լուսարձակներ: Ավիոգնդից Ղ. Աբրահամյանին հանձնվել է մեկ հատ լուսարձակ` իր անձնակազմով: Ռազմաճակատի հրամանատարության շտաբում տրվում է առաջադրանք` ժամը 23-ին լուսարձակից ազդարարել երեք ակնթարթային լույս: Այդ ազդանշանն էր ռազմաճակատի զորամասերին` գրոհը սկսելու համար: Սեղմվեց լուսարձակի կոճակը, լուսավորվեց գետի ամբողջ տարածքը: Դղրդաց հրետանին, ինքնաթիռները սլացան թշնամու դիրքերը, տանկերը ճեղքեցին գետի ջրերը, լաստերով անցան հետևակի զինվորները: Ցնցվում էր հողը: Օդ բարձրացան դիրիժաբլները: Սկսվեց 8 ժամ տևող կատաղի մարտը, քարուքանդ արվեց թշնամու անառիկ ամրությունները: Ռազմաճակատի զորամասերը մտան Բեռլին:

Հաղթանակ: Ղևոնդ Աբրահամյանը իր մակագրությունն է թողնում ամենաբարձր բրոնզե ձիու պատվանդանին` ՚Հայաստան-Կապան-Առաջաձոր-Աբրահամյանՙ:

Հաղթանակած զինվոր Ղևոնդ Աբրահամյանը վերադառնում է հայրենիք: Նա 2-րդ խմբի հաշմանդամ է, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մարտական, հոբելյանական մի շարք մեդալներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: