ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳՈՒՐԳԵՆԻ


Աշոտ Գուրգենի Աբրահամյանը ծնվել է 1903թ. Կեչուտ գյուղում: 1916-17թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1933թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմա-տնտեսագիտական ֆակուլտետը և ասպիրանտուրան: Մոսկվայում թեկնածուական գիտական կոչում ստանալուց հետո աշխատել է Էջմիածնի մատենադարանում որպես ավագ գիտական աշխատող:

1941թ. զորակոչվել է բանակ և ծառայել որպես ՚Մարտական կոչՙ թերթի ռազմաճակատային թղթակից: Մասնակցել է Կերչի ազատագրման մարտերին: 1942թ. զորացրվել է և աշխատանքի անցել պետական համալսարանում որպես դասախոս: 1943թ. ստացել է գիտությունների դոկտորի և պրոֆեսորի կոչում:

1944թ. ՚Սասունցի Դավիթՙ տանկային շարասյուն կազմակերպելու նպատակով մեկնել է  արտասահման, Մերձավոր Արևելք:

1943-45թթ. համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչն էր, ապա 1968թ.-ից հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ:

Պարգևատրվել է ՚Կովկասի պաշտպանության համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և այլ մարտական շքանշաններով ու  մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: