ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊ ՊԱՊԻԻ


Համազասպ Աբգարյանը ծնվել է 1911թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն, այնուհետև սովորել և ավարտել է հաշվապահական դասընթաց և մինչ Հայրենական պատերազմը աշխատել Լեռնաձոր, Քաջարան ու Բեխ գյուղերի կոլտնտեսությունների հաշվապահ:

1941թ. զորակոչվել է բանակ, մասնակցել հայրենիքի պաշտպանության մարտերին Ղրիմի ռազմաճակատում կազմավորված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայում:

Ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Համազասպ Աբգարյանը ռազմաճակատում արիաբար է կատարել մարտական առաջադրանքները և արժանացել քաջ հրամանատարի անվան: Կրտսեր հրամանատար Համազասպ Աբգարյանը ֆաշիստական զավթիչների դեմ մղված համառ և արյունահեղ մարտերից մեկում զոհվել է խիզախի մահով: Հ.Աբգարյանը Ղրիմի ռազմաճակատից գրած իր նամակներում հարազատներին հուսադրում էր հաղթանակի հավատով:

՚Հեռավոր Ղրիմում մենք` հայերս, մարտնչում, արյուն ենք թափում Հայաստանի, մեր հայրենի հողի համար, որ թուրքը ոտք չդնի մեր հողի վրա: Կարմիր բանակը օրեցօր հզորանում է և ծնկի կբերի ֆաշիստական բանակին, որի հետ դաշնակից է Թուրքիան, որ ձգտում է ներխուժել Անդրկովկաս: Խորհրդային միության բազմազգ ժողովուրդները ռուս մեծ ժողովրդի հետ միասնական ուժերով կջախջախեն հիտլերական բանակին և պարտության կմատնեն ուխտադրուժ ֆաշիստական Գերմանիայինՙ:

(Զինվորի ռազմաճակատային նամակից. Սյունիքի մարզկենտրոնի Մարտական Փառքի թանգարան):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: