ՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Սուրեն Սմբատի Առաքելյանը ծնվել է 1911թ. Տաթև գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում:

1933թ. զորակոչվել է Կարմիր բանակ և ծառայել հայկական հեծյալ գնդում: Զորացրվելուց հետո աշխատել է ՆԳՆ Գորիսի բաժանմունքում:

Հայրենական պատերազմի առաջին ամիսներին զորակոչվել է Խորհրդային բանակ: Հայկական 89-րդ դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդում Սուրեն Առաքելյանը մասնակցել է Կովկասում մղված մարտերին:

1943թ. սեպտեմբերին համառ արյունահեղ մարտեր էին մղվում Նովոռոսիյսկի ուղղությամբ: Ավագ սերժանտ Սուրեն Առաքելյանը ջոկը համարձակորեն մարտի է տանում զորամասի առջևում: Վիրավորվում է դասակի հրամանատարը: Ս. Առաքելյանը դասակի հրամանատարությունը վերցնում է իր վրա և մարտի տանում զինվորներին: Թշնամին բարձունքից կրակի տակ է առել և ստեղծել ուժեղ կրակային գիծ: Մարտական առաջադրանքներ էր տրված գրավել բարձունքը: Ս. Առաքելյանը իր դասակի մարտիկների առջևից գրոհում է դեպի բարձունքը: Առաքելյանը սողալով մոտենում է  թշնամու դզօտին, երկու նռնակ նետում և լռեցնում կրակակետը: Դասակի մարտիկները զոհվում են: Սակայն աջ թևից գերմանացիները գնդացրային կրակ են բացում դզօտից: Սուրեն Առաքելյանը անմիջապես որոշում է խափանել այն և նետվում է դեպի դզօտի հրակնատը: Արիասիրտ մարտիկները ձեռնամարտի են բռնվում և ոչնչացնում ֆաշիստներին: Սուրեն Առաքելյանը հերոսաբար զոհվում է: Բարձրունքի վրա երևում է կարմիր դրոշը: Բարձրունքը գրավված է, մարտական առաջադրանքը կատարված է և ապահովված է գնդի մարտիկների առաջխաղացումը: Սուրեն Առաքելյանի սխրանքը արագորեն տարածվեց զորամասից զորամաս: Քաջազուն սյունեցին փակելով գնդացրի հրակնատը կյանքի գնով հաղթանակի ուղի հարթեց զորամասի համար:

Հետմահու Սուրեն Առաքելյանին շնորհվեց Խորհրդային միության հերոսի կոչում:

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Կարմիր բանակի գեներալներին, սպայական, սերժանտական և շարքային կազմին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ

կոչում շնորհելու մասին:

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում, հանձնելով ՚ԼԵՆԻՆԻՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

7. Ավագ սերժանտՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ԿԱԼԻՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ա. ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 16 մայիսի 1944 թ.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: