ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ


ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Խորհրդային միության հերոս

Սամսոն Մովսեսի Մկրտումյանը ծնվել է 1910թ. Զանգեզուրի Բռնակոթ գյուղում: Սովորել Է զյուղի դպրոցում, վաղ հասակից բատրակ Է եղել: Մեկնել Է Բաքու քաղաք, աշխատել նավթահանքերում: Զորակոչվել Է բանակ, 1933-35թթ. սովորել Է Վոլգոգրադի օդաչուական դպրոցում, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում: Այնուհետև կատարելագործվել Է.Բորիսոգլեբսկի օդաչուական դպրոցում, մասնակցել Խորհրդաֆիննական պատերազմին:

Հայրենական պատերազմի սկզբից մասնակցել Է օդային մարտերին որպես ռմբակոծիչ ավիացիայի օդաչու և էսկադրիլայի հրամանատար:

1942թ. Կովկասի համար մղվող մարտերում իրեն դրսևորել է որպես համարձակ ու խիզախ օդաչու: Գրոզնի քաղաքի շրջանում իր էսկադրիլիայով գորհում է թշնամու  ՚Յունկերսՙ-ների վրա և ոչնչացնում երկուսին: Օրջոնիկիձե քաղաքը հակառակորդը հարվածի տակ է առել: Գիզել բնակավայրի շրջանում մղված համառ մարտերում 4-րդ օդային բանակի 805-րդ գրոհային ավիազնդի էսկադրիլան, որի հրամանատար կապիտան Սամսոն Մկրտումյանը, բարդ իրադրության մեջ մարտի է բռնվում Գերմանական վեց կործանիչների հետ, ոչնչացնում նրանցից մեկին և ծանր վիրավոր վայրէջք է կատարում կովկասյան սարի գագաթին: Կովկասյան ռազմաճակատում Մկրտումյանի էսկադրիլան կատարում է 163 մարտական թռիչք, ոչնչացնում 86 տանկ, 20-ից ավելի զենիթային հրանոթ ու զենիթային կետ, 116 ավտոմեքենա և հարյուրավոր ֆաշիստներ:

Կովկասյան օդային մարտերում ցուցաբերած խիզախության և մարտական բոլոր առաջադրանքները գերազանց կատարելու համար Սամսոն Սկրտումյանին 1942թ« դեկտեմբերին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում:

Հոսպիտալում բուժվելուց հետո սովորել է Մոսկվայի ավիացիոն դասընթացներում և մեկնել ռազմաճակատ որպես գրոհային գնդի հրամանատարի տեղակալ: Մասնակցել է մի շարք քաղաքների` Կրասնոդար, Նովորոսիյսկ, Չերկասկ, Խարկով, Կիև, Գոմել, ազատագրման մարտերին, ոչնչացրել ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ, մեծ քանակությամբ կենդանի ուժ և զոհվել հերոսական մահով:

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Կարմիր բանակի գեներալներին, սպայական, սերժանտական և շարքային կազմին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում շնորհելու մասին:

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներին օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում, հանձնելով ՚ԼԵՆԻՆԻՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

8. Կապիտան ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ԿԱԼԻՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ա. ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 13 դեկտեմբերի 1942 թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: