ԳՐԻԳՈՐ ՇԱՀՈՒՄԻ ԳԱԼՍՏՅԱՆ


Խորհրդային միության հերոս

Գորիսի Քարահունջ գյուղացի, նավթագործ բանվոր Շահումի ընտանիքում 1908թ. ծնվում է արու զավակ, որին անվանակոչում են Գրիգոր: Միջին կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցնում նավատորմում: Այնուհետև ավարտում է միջնակարգ դպրոցը:

1928թ. զորակոչվում է կարմիր բանակ: Ավարտում է Թբիլիսիի հետևակային ռազմական դպրոցը, նշանակվում դասակի հրամանատար: Լավագույն ծառայության համար նշանակվում է նոր պաշտոնի: Գ. Գալստյանին գործուղում են սովորելու Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Ավարտելուց հետո նշանակվում է զրահատանկային միավորման հրամանատար Բելոռուսիայում:

Սկսվում է պատերազմը: Գ.Գալստյանի տանկային միավորումը սահմանային շրջանում խիզախությամբ մարտնչում է թշնամու դեմ: Այնուհետև գնդապետ Գ. Գալստյանի տանկայինները Վոլգոգրադի, Կուրսկ-Օրյոլ ահեղ ճակատամարտերում հայտնի են դառնում իրենց քաջագրոծություններով ամբողջ ռազմաճակատում: Տ-34 արագընթաց և ճկուն միջին տանկերով ոչնչացնում էին գերմանական հռչակավոր ՚Վագրՙ և ՚Ֆերդինանՙ ծանր տիպի տանկերին, ինքնագնաց հրետանային սարքերին և հետևակին:

Գնդապետ Գ. Գալստյանը պարգևատրվել է Լենինի և Կարմիր աստղի 2 շքանշանով:

1943թ. հուլիսին մարտի դաշտում հերոսաբար զոհվեց խիզախ հրամանատար գնդապետ Գրիգոր Գալստյանը:

ԽՍՀՄ գերագույն խորհուրդի նախագահությունը, 1943թ. նոյեմբերի 4-ի հրամանագրով գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել գվարդիայի գնդապետ Գրիգոր Շահումի Գալստյանին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: