ՆԺԴԵՀԻ ԿՅԱՆՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


(համառոտ ակնարկ)

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել Է1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնութ գյուղում, քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել Է Նախիջևանում, ապա ավարտել Է Թիֆլիսի ռուսական միջնակարգ դպրոցը: Այստեղից մեկնել Է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել ռուսական համալսա-րանի իրավաբանական բաժինը, սովորել երկու տարի: 1904-1907թթ սովորել ու ավարտել Է Սոֆիայի (Բուլղարիա) թագավորական բարձրագույն ռազմական ուսումնարանը, որտեղ դասավանդում Էին ականավոր զորավարներ: Նժդեհը մեկնել Է Պարսկաստան, Սալմաստ, 1909թ անցել Կովկաս, սակայն այստեղ ձերբակալվել Է, պահվել Երևանի և Նախիջևանի բան-տերում երկու տարի: 1912թ զորավար Անդրանիկի հետ Բուլղարիայում կազմավորել են երեք հարյուր հոգուց բաղկացած կամավորական զորախումբ և մասնակցել     Թուրքիայի դեմ մղվող Բալկանյան պատերազմին, որտեղ ցուցաբերեցին խիզախություն և հերոսություն:

Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Անդրանիկը և Նժդեհը 1914թ հոկտեմբերին վերադար-ձան Թիֆլիս մասնակցելու հայ կամավորական շարժմանը: Նժդեհը նշանակվում Է գնդի   հրամանա-տար Ղրոյի տեղակալ: Կամավորական գնդերը մեկնեցին ռազմաճակատ թուրքերի դեմ Իգդիրի, Զուլֆայի, Սարիղամիշի, Բաթումի, Վանի, Կարին-Էլզրումի ուղություններով:   Ռազմաճակատում Դրոն վիրավորվեց: Նժդեհը ստանձնեց գնդի հրամանա-տարությունը և իր զինակիցներով անցավ Երևան, այնտեղից Ալեքսանդրապոլ Ղարաքիլիսայի ուղությամբ նահանջող   զորամասերին ոգեկոչել է և անցել հակա-հարձակման թուրքերի դեմ Թուրքական զորամասերը խուճապահար նահանջել են:

ՙՆժդեհը շատ անգամ խոսք է ուղղել բազմութ-յանը, մասնավորապես     մարտական ուժերին, բայց Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին արտասա-նած ճառով ինքն իրեն գերազանցեց՚: (գլխապետ Արտ. Հարությունյան): Ղարաքիլիսայի և Սարդարապատի ռազմաճակատում Նժդեհը դարձավ պատմական դեմք:

1918թ  նոյեմբերին Նժդեհը նշանակվել Է Նախիջևանի գավառապետ: 1918թ Ղարաբաղում և Զանգեզուրի սահմաններում կռիվներ Էր մղվում: Զորավար Անդրանիկը Զանգեզուր Է գալիս 1918թ   ամռանը: Զանգեզուրի գյուղացիությունը ոգևորվեց և ամուր կանգնեց Անդրանիկի թիկունքին: Անդրանիկը մաքրեց վտանգավոր թուրքաբնակ գյուղերը, ապա-հովեց շրջանների միասնական պայքարը և հասավ Զաբուղ, մոտեցավ Շուշի քաղաքին:

ՙՇուշի քաղաքի գրավումը ժամերի խնդիր Էր ու թաթար տաջիկ հարուստ վաճառականները գլխա-կորույս փախաչում Էին դեպի Աղդամ, Բաքու:

Զաբուղ են հասնում անգլիական հրամանա-տարական ներկայացուցիչները և նենգաբար խաբելով Անդրանիկին կանգնեցնում արշավանքը: Իբրև թե հայկական դատը միջազգային սեղանի վրա Է, վեհաժողովում լավ արդյունքով պիտի լուծվի, եթե շարունակվի կռիվը, դրությունը կփոխվի (ՙՆժդեհ՚ վկայություններ Ռուբեն Նարինյան Էջ 472):

Մի խումբ սպաներ ուղարկվում են Զանգեզուր: Գնդապետ Արսեն Շահմազյանը  նշանակվել    Էր Զանգեզուրի նահանգապետ և զորքերի հրամանատար, 1919թ մարտին գալիս Է Զանգեզուր, Անդրանիկից ընդունում ընդհանուր հրամանատարությունը և մեծ հարգանքով ճանապարհում Երևան: 1919թ օգոստոսին Զանգեզուր Է գալիս փոխգնդապետ Նժդեհը որպես Կապանի, Արևիքի (Մեղրի) Գողթանի զորքերի հրամանատար (Կապարգողթ): Նժդեհը և Գողթանի գավառապետ Աշոտ    Մելիք Մուսյանը խորհրոակցում են գնդապետ Արսեն Շահմազյանի հետ: Զանգեզուրի պաշպանությունը բաժանում են երեք շրջանների՝ Կապան, Արևիք, Գողթան՝ Կապարգողթի ռազմա-ճակատ՝ Նժդեհի հրամանատարությամբ: Նժդեհը իր զորակայան-շտաբը հաստատում Է Կապանի հան-քերում:

1918թ. սկսած ազերի թուրքերը ավելի սանձարձակ են գործում: Զանգեզուրի համար ստեղծվել Էր ծանր ու անտանելի վիճակ: Թաթար անվանվող ադրբեջանական թուրքերը վնասներ Էին հասցնում հայերին, փակում ճանապարհները, հրա-հըրում կռիվներ, վայրենաբար հարձակումներ կատարում, սպանություններն ու կողոպուտը, մեծ քանակությամբ անասունների գողությունը, թալանը դարձել Էր ամենօրյա:

1918թ. օգոստոսին Զանգեզուրի լիազոր Ս.Ստեփանյանը զանգեզուրցիներին կոչ Էր արել ՙԿազմակերպենք մեր սեփական զորքն ու զինված խմբերը, դա Է մեր փրկության միակ ճանապարհըե: Սկսվել Էր ստեղծվել ինքնքպաշտպանության վաշտեր, որի կազմակերպիչներն էին Կապանի Ագարակ գյուղից փոխգնդապետ Սմբատ (Օորոսյանը, Վ. Խոտանանցի տեղակալ Հովհաննես Տեր Պետրոսյանը,  մեղրեցի  փոխգնդապետ  Միքայել Մելիք Օհանջանյանը և այլոք:

1919թ. նոյեմբերին Նժդեհը հարձակվում և ոչնչացնում Է Օխչի Ձորում դարանակալված թուրքա-կան վաշտերին:

1919թ. դեկտեմբերի 1-ին, կես գիշերվա ժամը 12-ին սկսվեց հարձակումը Գեղվաձորի վրա, դեկտեմբերի 7-ին թշնամին ջախջախված փախուստի դիմեց:

Գեղվաձորում և Օխչի Ձորում Նժդեհի տարած հաղթանակը մեծ նշանակություն ուներ: Գեղվաձորի թուրքերը կապ Էին պահպանում Նախիջևանի, Օրդուբադի, Ջաբրաիլի, Հաջի Աամլուի թուրքերի հետ: Գեղվաձորի թուրք բնակչությունը վտանգ Էր ներկայացնում Զանգեզուրի համար: Մեկ տարի առաջ 1918-ին Գեղվաձորի թուրքերը մեկ օրվա մեջ գազանաբար սպանել Էին 2000 հայ անզեն փախստականների: 1919թ, նոյեմբերին թուրքական 2 վաշտ Օրդուբադից եկել և տեղակայվել Էին Օխչի Ձորում, Օխչի Ձորը հայտարարել Ադրբեջանի անբաժան մաս:

Նժդեհի Բաղաբերդի ու Մեղրու ջոկատները մեկ գիշերում գրոհեցին ու լիովին ոչնչացրին թուրքական վաշտերի ասկյարներին:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ

ՙՄենք՝ Ղափանի զինվորությունն ու հրամանա-տարներս ի նկատի առնելով այն, որ Դուք լինելով Ղափանի ռազմական ուժերի հրամանատարը, ոչ թե միայն զերծ պահեցիք մեր երկրի սահմանները թշնամու ոտնձգություններից, այլև մաքրեցիք անառիկ Գեղվաձորր, որ մահու չափ վտանգ Է սպառնում մեր հայրենիքին: Որոշեցինք երախտագիտությամբ նվիրել Ձեզ սիրելի հրամանատար, Դավիթբեկյան պատվո սուր հետևյւպ մակագրությամբ՝ Գարեգին Նժդեհին, որին Ղափանն անվանեց երկրորդ Դավիթ Բեկ, իսկ թշնամին՝ Աժդահա փաշա՚ (Ղափան, 1920թ. հունվար 15):

Գեղվաձորի հաղթանակից հետո Նժդեհը ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին Շուռնուխու արշավանքում:

Թուրքերը հարձակվում են Գողթանի վրա: Գողթանի գավառապետ մելիք Մուսյանի հրամանա-տարությամբ հայ բնակչությունը մարտնչում Է թուրքերի դեմ, սակայն ուժերր անհավասար Էին: Թուրքերը անխնա կոտորում են հայ բնակչությանը ու թալանում: Գողթանի գավառապետր օգնություն Է խնդրում Նժդեհից: Նժդեհը Բաղաբերդի հեծյալ զորքով օգնութ-յան Է հասնում, ջախջախում և վտարում թուրքերին, ազատագրում բոլոր գյուղերը:

Այդ ժամանակ Ադրբեջանի կողմից թուրք ասկյարներր հարձակվում են կապանի գյուղերի վրա: Զեյվա և մյուս գյուղերում պաշտպանական մարտեր են գնում: Նժդեհր շտապ վերադառնում Է և արշավանք սկսում թուրք ադրբեջանական զորքերի դեմ, մաքրում Զանգեզուրր թուրքերից:

Զանգեզուրից Անդրանիկի հեռանալուց հետո Ադրբեջանի կառավարությունը ուժեղացնում է հարձա-կումները Ղարաբաղում և Զանգեզուրում: Դաշնա-կիցների օգնությամբ Ղարաբաղը և Զանգեզուրր հայտարարում են Արբեջանի անբաժանելի մասը, ամեն միջոցի դիմում Զանգեզուրը Ադրբեջանին բռնակցելու համար: Այդ նպատակով 15000-ոց զինված բանակ հանեցին կռվի: Զանգեզուրի գավառապետ և զինված ուժերի հրամանատար գնդապետ Արսեն Շահմազյանը վճռականորեն որոշում է տեղի չտալ և նախապատրաս-տական միջոցառումներ է ձեռնարկում հակահարված տալու համար:

Թուրքերը գլխովին ջախջախված հեռացան մարտադաշտում թողնելով մեծ թվով սպանվածներ, զենք ու զինամթերք:

Գնդապետ Արսեն Շահմազյանի Երևան կանչվելուց հետո Նժդեհը ստանձնում է Զանգեզուրի բոլոր շրջանների զորքերի ընդհանուր հրամանատա-րությունը:

Եկավ Զանգեզուրի անկախության պաշպա-նության ամենադժվար ժամանակը: Այժմ էլ Ադրբեջանը սկսեց բոլշևիկյան կարմիր բանակի ուժով տիրանալ Զանգեզուրին:

Սպարապետ Նժդեհը ապահովեց Լեռնահայաս-տանի անկախությունը իր երեք տարվա հերոսական պայքարով և արժանացավ մեծ ժողովրդականության ու փառքի, կոչվեց Զանգեզուրի հերոս և սպարապետ:

Նժդեհը Զանգեզուրի աշխարհազորով կատաղի կռիվներում ոչնչացնում է թշնամու զինված ուժերին, նրանցից խլում մեծ քանակությամբ զենք ու ռազմա-մթերք և ադրբեջանցի թուրքերին հեռու վանում Զանգեզուրից:

Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի ժողովրդի ազատագրական պայքարը զորեղ թշնամու՝ թուրքի դեմ էր, որը մի քանի անգամ ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ: Ուստի այդ անհավասար կռիվը կենաց ու մահու կռիվ էր հայ ժողովրդի գոյության համար:

Նժդեհի զանգեզուրյան գործունեությունը Զանգե-զուրի անկախության հաստատումն էր զենքով ու աներեր, ամուր ու կամքով և ապահովեց Զանգեզուրը Հայաստանի անբաժան մաս կազմելու իրավունքը:

Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի անբաժա-նելի մասը կազմեց:

Հայաստանի խորհրդային կառավարությունը պատգամավորություն է ուղարկում Լեռնահայաստահ Նժդեհին հավատացնում, որ Զանգեզուրը կհայտարար-վի Հայաստանի անբաժանելի մաս: Միայն այդ պայմանով հունիսի 3-ին Նժդեհը համաձայնվում է զենքը վայր դնել:

Հայաստանի կառավարությունը հունիսի 13-ին հանդես գալով հայտարարությամբ Նժդեհին հավաս-տիացնում է, որ նրա պահանջը կկատարվի: 1921 թվականի հուլիսի 10-ին Նժդեհը անցնում է Արաքսը Պարսկաստանում մնում 4 ամիս: Այնուհետև մեկնում է Բուլղարիա: Գարեգին Նժդեհը  մինչև 1932 թվականը բացառապես զբաղվում է գաղափարական գործու-նեությամբ, գրում է տասնյակ գրքեր, որոնցում վերլուծության է ենթարկում անցյալը և շարադրում հայ ժողովրդի հարատևման ուղիները: Գրել ու տպագրել է ՙԷջեր իմ օրագրեն՚« ՙՈրդիների պայքարը հայրերի դեմ՚, ՙԲաց նամակներ հայ մտավորականությանը՚, ՙԻմ պատասխանը՚, ՙՑեղի ոգու շարժը՚« ՙԱմերիկա-հայությունը, ցեղը և տականքը՚ և այլն :

Դեռ պատանեկության ու երիտասարդության տարիներին, ինչպես և Սոֆիայում սպայական բարձրագույն ուսումնարանում սովորելու տարիներին գրել է մի քանի տասնյակների հասնող բանաս-տեղծություններ, որոնք տպագրվել են տարբեր պարբերականներում հայերեն և ռուսերեն լեզուներով: Մինչև 1918 թվականը տարբեր ժամանակներում լույս են տեսել Նժդեհի չափածո ստեղծագործությունները, այնուհետև անցել է արձակի: Նժդեհի ստեղծագոր-ծությունները գրական մեծ արժեք են ներկայացնում:

1932 թվականին Նժդեհը մեկնում է Ամերիկա, այստեղ ծավալում գաղափարական ակտիվ   գործունեություն, դառնում ամերիկահայության առաջա-տար գործիչ: Նժդեհը հիմնադրում է Ցեղակրոն նոր ուսմունք, որը լայն տարածում է գտնում, դառնում սփյուռքի հայ սերնդի փրկության միջոց վերադառնալու իր ակունքները և պահպանելու ազգային կերտվածքը:

1934 թվականի հունիսին Բոստոնում տեղի է ունենում Նժդեհի ուսմունքի՝ Ցեղակրոն Ուխտերի առա-ջին համագումարը: 1934 թվին Նժդեհը վերադառնում է Բուլղարիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհը Բուլղարիայում էր :

1945 թվականին Խորհրդային զինված ուժերը ազատագրեցին Բուլղարիան: Ստեղծված նոր իրավի-ճակում Նժդեհը հանձնվում է Բուլղարական իշխա-նությանը և տարվում Մոսկվա, այնտեղից՝ Երևան: 1945թ. մինչև 1948 թ. վերջը տևում է հարցա-քննությունները և դատապարտվում    25 տարվա բանտարկության: Վլադիմիրի բանտում մնում է մինչև 1952 թ.: Նժդեհին տեղափոխում են Երևանի բանտը: Այստեղ պահվում է շուրջ մեկ տարի: Նրան մեքենայով հանում են քաղաքը դիտելու, այնուհետև տեղափոխում Սիբիր՝ Տայշետ քաղաքի բանտը (Բայկալ լճից հյուսիս արևելք), որտեղ մահացել է 1954 թվականին: Մահից առաջ կտակել է թաղվել Հայաստանում:

Նժդեհի մահից անցել էր ավելի քան երեք տասնամյակ, նրա աճյունի մասունքները հանվեց    բանտավայրի գերեզմանից և տեղափոխվեց Հայաս-տան: Նժդեհի կտակի համաձայն աճյունի մասունք-ներից թաղվեց նաև Խուստուփ լեռան լանջին:

Կապան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, որը տանում է դեպի Խուստուփ լեռան լանջը, Նժդեհի անունն է կրում: Այստեղ էլ գեղատեսիլ պուրակում կառուցվել է Նժդեհի հիշատակի հավերժացման հուշարձան:

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՄԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՙՍյունիքի հայությունը վարեց իր անհավասար գոյամարտը, պարտադրելով իր թշնամիներին Հայաս-տանի անբաժան մասը կազմելու իր երկաթե կամքը (Գարեգին Նժդեհ):

Սյունիքի պաշտպանական կռիվների կապանցի մասնակիցները այդ գաղափարի համար էին մարտըն-չում, որպեսզի ոչ մի դեպքում ու երբեք Սյունիքը չհանձնվի Ադրբեջանին:

Գարեգին Նժդեհը այն զորավարն էր, որին ոչ մի պայմանով խաբել չէին կարող: Նժդեհը ճիշտ էր կռահում և գիտեր, որ եթե հերոսական կռիվներով չպաշտպանեն Սյունիքը, այն կունենա Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագիրը: Եվ շնորհիվ նժդեհյան պաշտպանական հերոսամարտերի Սյունիքը մնաց հայկական:

Կապանցիների զինական համագործակցությունը տաղանդավոր զորահրամանատար Նժդեհի հետ մեծ չափով կանխորոշեց Սյունիքի հետագա իրադարձութ-յունների ընթացքը և մնաց հայկական:

Զորավար Նժդեհը առանձնապես բարձր է գնահատել կապանցիների հերոսական կամքը, երբեք թույլ չտալ Սյունիքը Հայաստանից անջատելու և Ադրբեջանին հանձնելու նպատակի իրագործումը: Ադրբեջանը ձգտում էր Կարմիր բանակի ուժերի օգնությամբ զավթել Սյունիքը:

Զանգեզուրի պաշտպանության պայքարում զորավար Նժդեհի դրոշի տակ կանգնեցին կապան-ցիները:

Կապանի հասարակությունը ՙԴավիթ բեկի ա-նունով երդվեց մինչև վերջ կռվել թշնամու դեմ՚ (Նժդեհ):

Մայր հայրենիքից անբաժան մնալու և իր ազատության համար մարտնչող Սյունիքի ժողովրդի գոյամարտը միտումնավոր համարվեց բանդիտական ապստամբություն: Այդ խարդախ որակման հետևանքով Ժողովրդական հերոսներին հետագայում համարեցին ժողովրդի թշնամիներ:

Զանգեզուրի պաշտպանության նժդեհյան կռիվների շատ մասնակիցներ անհիմն դատապարտվեցին, սակայն ժողովրդի հիշողության մեջ նրանք մնացին ընդմիշտ:

Սմբատ Անդրեի Մելիք-Ստեփանյան (Սմբատ բեկ, Առաջաձոր). Արսեն Շահմազյան (Զանգեզուրում ՀՀ ներկայացուցիչ, հրամանատար). Աշոտ Մելիք-Մուսյան (Գողթանի գավառապետ, հրամանատար). Պողոս Տեր-Դավթյան (Սիսիանի զորքերի հրամանատար, Վ. Խոտանան). Սմբատ Տեր-Թորոսյան (Ագարակ-Եղվարդի հրամանատար, կապիտան). Գեդեոն Տեր-Մինասյան (Խլաթաղ). Ռուբեն Նարինյան, գնդապետ. Գուրգեն Դանիելի Տեր-Մովսիսյան (Շիկահող), Գևորգ Սաֆրազբեկյան, դիվիզիայի կոմիսար. Իվան Վարդանյան, դիվիզիայի կոմիսար, Բռնակոթ. Գերասիմ Աթաջանյան, խմբապետ, Գեղանուշ. Արտեմ Խանզադյան, Գորիս. Գրիշա Հարությունյան, Արծվանիկ. Կարապետ Նարինյան, Վ. Հանդ. Առուստամ Անդրեասի Սարդարյան, Լեռնաձոր. Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյան, Քաջարան. Նավասարդ Վեզիրյան, Վաչագան. Բագրատ Կարապետի Հարությունյան, Քաջարան. Գրիգոր Թադևոսի Պողոսյան, Կավարտ. Վարդազար Պետրոսյան, Շրվենանց. Սամսոն Մելիք-Փարսադանյան (Սամսոն բեկ), Բեխ գյուղ, հանքատեր, Ազգային խորհրդի անդամ, Նժդեհի զորքերի պարենի և զենքի գլխավոր մատակարար: Մահկանացուն կնքել է հայրենիքից հեռու: Կապիտան Հովհաննեսը (կապանցի), վաշտապետեր Արմենակ Դավթյան, Խաչանի Թումանյան, Արամ Մնացականյան (ճակատեն), Սաշա Մարտիրոսյան (Բարաբաթում), Ասատուր Տեր-Պետրոսյանց (Վերին Խոտանա), Հարություն Գրիգորյանց, Սամսոն Մարտիրոսյան (Նժդեհի թիկնապահ), Տիգրան Ղազարյան (Խդրանց), Նահապետ Վեզիրյանց, Կարապետ   Նուրիջանյան (Վաչագան), Անդրեաս Տեր-Հարությունյանց (Եղվարդ), Բուղդան Տեր-Մովսիսյանց (Զեյվա, այժմ Դավիթ բեկ), Թադևոս Անտոնյան (Բաղաբուրջ), Բագրատ Մելիք֊-Քարամյանց (Տանձթափա), Բագրատ Մելիք-Ղարագուլյան (Եղվարդ), Արշակ Մելիք-Փարսադանյան (Բեխ), Ստեփան Ղազարյան (Առաջաձոր), Դավիթ Մինասյան (Խլաթաղ), Արշակ Մարտիրոսյան (Նորաշենիկ), անվանի վաշտապետ Տիգրանը (Փիրմա-զրա, այժմ Կաթնառատ), ներքին Մազրեցի վաշտապետ Ալեքսան Կոստանդյան, Ղրղլեցի Խաչին, Կալերցի Ենոքը և ուրիշներ: Տրդատ Տեր-Մովսիսյան, շիկահողցի հերոս կապիտան Տեր-Մովսիսյանի եղբայրը, խելացի ու համարձակ, 1937թ. քշվեց մահվան ճամբարները:

Պատվական Սահակյան, Շիշկերտ գյուղից, վաշտապետ, առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, կռվել է եվրոպական ճակատներում ու Արևմտյան Հայաստանում, այնուհետև  Լեռնային Ղարաբաղում, նվիրվել Սյունյաց աշխարհի Կովսական գավառի պաշտպանությանը, դարձել նրա ոգին: Մահա-ցել է աքսորավայրում: Աբգար Նասիբյան  (Լեռնաձոր) ոչ մի կուսակցության չէր պատկանում, գրագետ էր, ստանում էր թերթեր ու բարձրաձայն կարդում: ճշմարտասեր ու արդարամիտ մարդ էր: Սովի տարիներին նրան վստահել են և նշանակել Կապան քաղաքի ալյուրի պահեստի պահեստապետ, հետագա-յում Լեռնաձոր գյուղի կոլտնտեսության պահեստապետ: 1937թ. բռնադատվել է և այլևս ոչ մի տեղեկություն նրա մասին չի ստացվել: Դատապարտվել են տանձատափցի գնդապետ Սարգիս Տեր-Գրիգորյանը ու Իսոն, Երիցա-թումբ (Բարձրավան) գյուղից վաշտապետ Սիմոնը, Տաթևի խմբապետ Վարդանը, Զեյվայի (Դավիթբեկ) հերոս Արտեմ Պետրոսյանը, Կապանի Բեխ գյուղից Ստեփան ու Փարսադան Մելիք-Փարսադանյանները, Սևաքարից Բագրատ Հակոբյանը, շնաթաղցի Համբար-ձումը, Քարահունջի վաշտապետ Լազարը, բռնակոթցի վաշտապետ Միսակ Բունիաթյանը, սվարանցի  վաշտա-պետ Ալումը, Զեյվա գյուղից (այժմ Դավիթբեկ) Մար-տիրոս և Սամսոն Դիլանի Հայրապետյան եղբայրները, ագուլիսցի Տեր-Գրիգորն ու նրա որդիները և շատ ու շատ ուրիշներ:

Անլուր հալածանքների ու բռնությունների են ենթարկվել բոլոր նրանք, ովքեր 1919-21 թթ. զինակցել են Նժդեհին ու պաշտպանել Զանգեզուրը Ադրբեջանի հարձակումներից:

Կապանը, Զանգեզուրի համայն հայությունը իր սրտում անմար պահեց Սյունիքի ազգային ազատագրական պայքարի հերոս Գարեգին Նժդեհի ու նրա զինակիցների անունները:

ՙՔանի կանգուն են Բաղաբերդի բարձունքները, որոնց վրա ազատության դրոշ բարձրացրեց Նժդեհը, այնքան կանգուն կլինի կապանցու սրտում և Նժդեհի անունը… Կապանը երկու դար սրանից առաջ կորցրած Դավիթ բեկին նորից գտավ և իր հիշողության մեջ ամուր պահեց Նժդեհին՚ (ՙՍյունիք՚ թերթ, 1920թ. փետրվար):

About these ads

Метки: , , , , , , , , , , , , , , , , ,

Один ответ to “ՆԺԴԵՀԻ ԿՅԱՆՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ”

  1. Zhasmen Aghasyan Says:

    Նաև իմ պապը՝ Առուստամ Հարությունյանը Շիշկերտից, ով 1937-ին դարձավ Ստալինի զոհերից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


Отслеживать

Get every new post delivered to your Inbox.

%d такие блоггеры, как: